Բավ է պառակտվել
28-12-2021 16:40

Հայաստանում բենզինի շուկայում նոր խաղացող կհայտնվի

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը երեքշաբթի մամլո ասուլիսին հայտնեց, որ Հայաստանում բենզինի շուկայում շուտով նոր խաղացող կհայտնվի։
Գևորգյանը հայտնեց, որ բենզինի շուկայում Petrol Market-ի բաժնետոմսերի 100%-ը ձեռք են բերել փոխկապակցված ընկերությունները՝ «Անիս Պետրոլիում» ՍՊԸ-ն և «Պորիմա Էներջի Սոլյուշնս»-ը։ Սրանք վրացական կապիտալով ընկերություններ են և հանդիսանում են «GULF» ապրանքանիշի իրավատերերը։
2015 թվականի օգոստոսին «Ռոսնեֆտ»-ն ավարտեց «Պետրոլ Մարքեթ» ՍՊԸ-ի 100% բաժնետոմսերի ձեռքբերումը, որին պատկանում է Հայաստանի Հանրապետությունում տեղակայված լցակայանների և նավթապահեստարանների ցանցը: