Բավ է պառակտվել
02-04-2020 20:02

Հայաստանի կորոնավիրուսային վարակի հաղթահարման հատուկ հաշիվին է փոխանցվել շուրջ 1.6մլն․դոլար

Ապրիլի 2-ի, ժամը 18։00-ի դրությամբ Հայաստանի կորոնավիրուսային վարակի հաղթահարման հատուկ հաշվին է կատարվել է շուրջ 856,2 միլիոն դրամ ընդհանուր գումարով 329 վճարում, տեղեկացրել է կառավարության մամլո ծառայությունը, հղում անելով ֆինանների նախարարության տվյալներին։

Ավելի վաղ հայտնվել էր, որ կորոնավիրուսի կանխարգելմանն ու հաղթահարմանն ուղղված առողջապահության նախարարության միջոցառումներին սատարելու նպատակով ֆինանսների նախարարությունը բացել է “Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցության” գանձապետական հաշիվ։

Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով մարտի 16-ից ապրիլի 14-ը Հայաստանում գործում է արտակարգ դրության ռեժիմ։
Արտակարգ դրության պայմաններում քաղաքացիների տեղաշարժի և որոշ տիպի տնտեսական գործունեության նկատմամբ սահմանափակումները, որոնք նախկինում սահմանվել էին մարտի 24-ից - 31-ը, երկարաձգվել են մինչև ապրիլի 12-ը ներառյալ։

Ապրիլի 2-ի դրությամբ Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 663 հաստատված դեպք։ Ապաքինվել է 33 հիվանդ, 5 անձ մահացել է։