Բավ է պառակտվել
26-06-2018 21:36

Նախագահ Սարգսյանը ֆրանսիայում ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 24-25-ին Փարիզում ֆրանսիացի գործարարներին հաստատել է Հայաստանում օտարերկրյա ներդրումների համար անհրաժեշտ բարենպաստ պայմաններ ստեղծելու իշխանությունների պատրաստակամությունն ու հանձնառությունը:

Երկու տասնյակից ավելի խոշոր ձեռնարկությունների, որոնց են՝ «Dassault systemes»-ի, «Channel»-ի, «Crédit Agricole» բանկի, «Aéroport de Paris»-ի, «Lactalis group»-ի, «CNIM»-ի, «Egis-Group»-ի, «Surys»-ի և այլ ընկերությունները, ղեկավարների հետ հանդիպմանը Հայաստանի նախագահը ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրը, հատկապես՝ Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական փոփոխությունների, նոր իշխանությունների կողմից հավասար և օրինական գործարար միջավայր ձևավորելուն ուղղված բարեփոխումների միջոցառումների լույսի ներքո:

Նախագահը նաև շեշտել է Հայաստանում ներդրումներ կատարելու գրավչությունը՝ Եվրասիական տնտեսական միության և Իրանի շուկաներ մուտք գործելու ներուժով և հնարավորությամբ: