Բավ է պառակտվել
03-04-2020 18:03

ՀՀ արտաքին պարտքի ավելացումը չի բացառվում․ Տիգրան Խաչատրյան

Տնտեսական ճգնաժամի հաղթահարման համար կառավարությունը նախատեսում է ֆինանսական ծախսերի ավելացում, այդ թվում նաև անհրաժեշտության պարագայում պարտքի ավելացման հաշվին: Այս մասին ապրիլի 3-ի կառավարության մամուլի սրահում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

Նրա խոսքով, պարտքի ավելացման տարբերակը պետք է լինի խելամտության սահմաններում, քանի որ պարտքային բեռը «մեր հասարակությունը և ժողովուրդն է վերադարձնելու»:
Լրագրողի հարցին արդյոք ճիշտ չէր լինի, եթե կառավարությունը ճգնամի հետևանքների մեղման համար գործի դներ ոչ թե վարկային, այլ հարկային գործիքակազմը՝ տրամադրելով հարկային արձակուրդներ ճգնաժամից առավել տուժած ոլորտներին զբոսաշրջությունը, ծառայություններին ու հանքարդյունաբերությանը:

Նախարար Խաչատրյանն նշեց, որ անհրաժեշտության դեպքում պետությունը դիտարկում է հավելյալ պարտքային միջոցներ ներգրավվելու հնարավորություն, սակայն ոչ թե հնարավոր հարկային արձակուրդները կոմպենսացնելու, այլ կապիտալ ծախսերն ավելացնելու համար:

«Այս հարցի վերաբերյալ առաջիկայում ավելի շատ քննարկումներ ու պարզաբանումներ կլինեն: Այո, կառավարությունը պետք է ապահովի իր ծախսային ուղղությունները, հատկապես կապիտալ ներդրումները: Այս աշխատանքները պետությունը պետք է իրականացնի նախատեսվածից ավելի մեծ ծավալներով: Բայցի այդ իրականացվում են սոցիալական ու տնտեսական աջակցության միջոցառումներ», - ասաց նախարարը:

Նշենք, որ Հայաստանի պետական պարտքը 2019 թվականի վերջի դրությամբ կազմել է 6 մլրդ 835 մլն դոլար։ Տարվա ընթացքում այն աճել է 462.4 մլն դոլարով կամ 7.2 %-ով։

 

 

Արմինե Գևորգյան