Բավ է պառակտվել
20-08-2014 09:06

Ղրիմով հետաքրքրված են Թուրքիայի, Իսրայելի և Չինաստանի ներդրողները

ՌԴ նախագահին կից Ղրիմի հանրապետության մշտական ներկայացուցիչ Գեորգի Մուրադովը հայտարարել է, որ Ղրիմում ներդրումների նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում Չինաստանի, Թուրքիայի և Իսրայելի մեր գործընկերները: Նրա խոսքով՝ ներկայացուցչությունում արդեն առաջին բանակցություններ են ընթացել թերակղզում չինական ներդրումների ներգրավման շուրջ, հաղորդում է «Kriminform»-ը:
«Չինացիները, ընդհանուր առմամբ, դրական են ընկալում Ղրիմի Հանրապետությունում Ռուսաստանի հետ փոխգործակցությունը», - ասել է Մուրադովը:
Նրա խոսքով՝ չինացի ներդրողները հետաքրքրված են տրանսպորտային ենթակառուցվածքի, էներգետիկ օբյեկտների շինարարության և էներգետիկ սարքավորումների արտադրության, ջրամատակարարման և օբյեկտների ոլորտներում համագործակցության մեջ: Չինացիները նաև պատրաստ են նպաստել բնակելի-կոմունալ տնտեսության ձեռնարկությունների և ագրաարդյունաբերական համալիրի զարգացմանը: Նա նշել է, որ Չինաստանը միակ երկիրը չէ, որ պատրաստակամություն է հայտնել համագործակցել Ղրիմի հետ: «Նախաձեռնություն ու լայն համագործակցության պատրաստակամություն են հայտնում նաեւ Թուրքիան, Իսրայելը և Հեռավոր Արևելքի որոշ երկրներ», - ասել է նա: