Բավ է պառակտվել
16-09-2020 16:01

Աշխարհի ոչ մի երկիր, բացի Հայաստանից այս իրավիճակում հարկային-մաքսային վճարները չի ավելացրել ()

 

Առեւտրով զբաղվող մի քանի տասնյակ տնտեսվարողներ այսօր կրկին կառավարության առջեւ էին: Նրանց չի գոհացնում ՊԵԿ ղեկավարության պատասխանը: Տնտեսվարողները պահանջում են համավարակի այս պայմաններում մաքսային վճարը առնվազն 1 տարի թողնել նույնը:

Առևտրականների խոսքով մաքսազերծման գինը նոր կարգով 6 անգամ բարձրանում է, ինչը մեծ վնաս է հասցնելու բիզնեսին: Մինչ այդ, բիզնեսի ներկայացուցիչներին վստահեցրել էին, որ ոչ բրենդային ապրանքների մաքսազերծման գինը շատ քիչ է բարձրանալու կամ ընդհանրապես չի բարձրանալու։ Սակայն գործարարները տհաճ անակնկալի են հանդիպել, երբ հասկացել են, որ ներմուծվող ապրանքների մաքսազերծումը մի քանի անգամ թանկացել է: ՊԵԿ-ի այն բացատրությանը, թե կիրառում է հսկիչ գներ, տնտեսվարողները հակադարձում են՝ հսկիչ գների ամենաբարձր սանդղակով են մաքսազերծման գին սահմանում։
 
Վերջիններիս խոսքով  աշխարհի ոչ մի երկիր այս իրավիճակում հարկային-մաքսային վճարները չի ավելացրել. «ՊԵԿ-ի երկու արձագանքը փոփոխություն չտվեց, ոչ մի արդյունք չկա, որոշումը չեն փոխում: Ընդհանրապես այս ճգնաժամի պայմաններում ոչ մի թանկացման մասին խոսք անգամ չի կարող լինել, ցույց տվեք մի երկիր, որտեղ հարկային բեռի ավելացում է եղել: Չկա նման երկիր: Պետեկամուտները ողջ ժողովրդին հանել են իշխանության դեմ: Բոլորը վրդովված են: Եթե անցյալ տարի 7,5 տոկոս տնտեսական աճի պայմաններում անցում չկատարեցին կիլոգրամից հատով մաքսազերծման կարգին, այս ճգնաժամի ժամանակ ի՞նչ անցման մասին է խոսքը:
Ակցիայի մասնակիցներից մեկն էլ նշեց,որ  արձանագրել են  ապրանքի գնի 60-100 տոկոս թանկացում։

« Մենք առաջարկում ենք, որ եթե անգամ թանկացնում են տուրքը, ֆիքսված արժեք ներդնեն։ Էսպես չի լինի։ Արդեն իսկ բարդ էր մեզ համար աշխատելը, հիմա կրկնակի, եռակի բարձրացնում են։ Այսպես հաստատ չենք կարողանա աշխատելՆրա պնդմամբ, այժմ հարցը ոչ միայն ակցիային մասնակցող մարդկանց է վերաբերում, այլ՝ բոլոր տնտեսվարողներին»,–ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։ .

Վերջիններս  կոչ արեցին այլ տնտեսվարողներին էլ միանալ. «Մենք ընդամենը պահանջում ենք, որ մաքսազերծման նախկին գինը կիրառեն: Մենք նպաստ չենք ուզում, օգնություն չենք ուզում, չենք ուզում՝ մեր տոկոսները ջրեն, ընդամենն ուզում ենք մեզ համար գլուխներս կախ աշխատենք, հացի խնդիրը լուծենք: Մեզ ասում են՝ թանկանալու է՝ 1,5-ից երկու անգամ, բայց անգամ այդքանով թանկացումը մեզ համար կլինի կործանարար»:

Նրանք պահանջում էին վարչապետին եւ չէին ցանկանում, որ նրանց ընդունեն ՊԵԿ-ի ներկայացուցիչները, քանի որ, նրանց բնորոշմամբ, երկու հանդիպումներ էլ անպտուղ են անցել:
 Հիշեցնենք, որ այս տարվանից, ԵԱՏՄ կանոնակարգերով պայմանավորված, ներմուծվող ապրանքների մաքսազերծումը մի քանի անգամ թանկացել է: Ըստ ՊԵԿ-ի, նոր կարգով կիրառում են հսկիչ գներ:
Այսիքն ներմուծվող ապրանքերը մաքսազերծումը կատարվում է ոչ թե նախկինի պես կգ–ով ,այլ  հաշվարկվում է հատով։

 

 

Արմինե Գեւորգյան