Բավ է պառակտվել
28-10-2019 15:52

“Հուսով եմ, կոռուպսիայի դեմ պայքարի արդյունքները կուղղվեն Հայաստանի պաշտպանունակության ամրապնդմանը”․ Նիկոլ Փաշինյան

2020թ-ի բյուջեի նախագծով նախատեսվում է 1տրլն․602 մլրդ դրամ եկամուտ, ինչը 2018-ի համեմատ ավել է 29,4 տոկոսով, սպասվում է 29,9 տոկոսի չափով ծախսերի ավելացում։

Այս մասին հոկտեմբերի 28-ին ԱԺ ֆինանսավարկային հարցերի մշտական հանձնաժողովի նիստին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով բյուջեի հիմնական ցուցանիշները:
Նրա խոսքով՝ 2018թ․համեմատ առողջապահության ոլորտում հատկացումներն աճել են 33 տոկոսով, գիտության, կրթության, մշակույթի և սպորտի ոլորտում՝ 41 տոկոսով, սոցիալական ոլորտում՝ 21 տոկոսով։
“Այս խնդիրները մենք լուծում էինք նաև 2018-ին, բյուջեի նախագծով պլանավորված էր տնտեսական ցուցանիշների 4,5 տոկոսի աճ, փաստացի ապահովել ենք 5,2 տոկոս։ Կայուն մակրոտնտեսական միջավայրի ապահովման համար սա ճիշտ մոտեցում է”, - հավելել է վարչապետը։