Բավ է պառակտվել
01-10-2021 18:12

ԶՊՄԿ նոր բաժնետերերը`«Գեոպրոմայնինգ-Արմենիա»-ի դուստր ձեռնարկությունը և Հայաստանի կառավարությունը նոր պղնձաձուլարան կկառուցեն

«Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունը («Գեոպրոմայնինգ Արմենիայի» 100% դուստր ձեռնարկությունը) և ՀՀ կառավարությունը հայտարարում են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) բաժնետոմսերի 25% -ը Հայաստանի Հանրապետությանը փոխանցելու մասին։:

Ինչպես հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, 2021 թվականի սեպտեմբերի 30 -ին «Արդյունաբերական ընկերություն» ԲԲԸ-ն ձեռք է բերել ԶՊՄԿ -ի բաժնետոմսերի 60% -ը: Հայաստանի կառավարությանը նվիրաբերված 25%-ը կազմում է ԶՊՄԿ ընդհանուր կապիտալի 15%֊-ը, որն էլ հետևապես անցել է ՀՀ սեփականությանը։

«Գեոպրոմայնինգ»- ի տնօրենների խորհրդի անդամ Ռոման Տրոցենկոն, մեկնաբանելով գործարքը, նշել է, որ ընկերությունը երկար տարիներ գործում է Հայաստանում ՝ գրեթե երկու տասնամյակ վստահելի գործընկեր հանդիսանալով Հայաստանի Հանրապետության և հայերի համար:

«Ուրախ ենք մեր բիզնեսը Հայաստանում ավելի ընդլայնելու և ԶՊՄԿ-ում մեծամասնական մասնաբաժին ձեռք բերելու հնարավորության կապակցությամբ՝ միաժամանակ առաջարկելով Հայաստանի Հանրապետության 15% բաժնեմասնակցությունը ԶՊՄԿ֊-ի սեփական կապիտալում»,- ասել է նա:

Տրոցենկոն հայտնել էՀայաստանի Հանրապետության կառավարության հետ համագործակցության ընդլայնման մտադրության մասին, և սա ավելի լայն ներդրումային տեսլականի առաջին քայլն է:

“Այս ամենից կշահի Հայաստանի Հանրապետությունը, ժողովուրդն ու մեր բաժնետերերը, ինչպես նաև Հայաստանի տնտեսության համար կբացվեն նոր հնարավորություններ: Նպատակ ունենք առաջիկա տարիներին Հայաստանում սկսել նոր պղնձաձուլարանի կառուցումն», - ասել է նա:

Մեկնաբանելով գործարքը՝ ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել «Արդյունաբերական ընկերությանը»՝ Հայաստանի ժողովրդին երկրի խոշորագույն ակտիվներից մեկում մասնաբաժին ունենալու հնարավորություն ընձեռելու համար:

«Սա տարածված գործելակերպ է հանքարդյունաբերության ոլորտում ամբողջ աշխարհում. այս գործարքը կարող է Հայաստանի ժողովրդին ցույց տալ, թե ինչպես է ժամանակակից աշխարհում գործում իրական հանրային մասնակցությունը և ընդհանուր արժեքների ստեղծումը բիզնես-հանրություն ոլորտում: Վստահ ենք, որ այս համատեղ նախագիծը կդառնա սկիզբ՝ Հայաստանում ավելի լավ կառավարվող, ավելի ընդգրկուն և կայուն հանքարդյունաբերության համար, որի արդյունքում կշահեն թե՛ երկիրը, թե՛ ներդրողները»,- ասել է Պապիկյանը։

Նախօրեին Հայաստանի գործադիր մարմնի նիստում որոշվեց նվիրատվության միջոցով ազգայնացնել ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի 25%-ը (20 հազար դրամ արժողությամբ 412,250.75 սովորական բաժնետոմս):

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը Հայաստանի խոշորագույն ընկերություններից է և առաջատարը 1000 առաջատար հարկատուների ցուցակում։ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում գտնվող ԶՄՊԿ արդյունաբերական ձեռնարկությունը շահագործում է Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրը: Գործարանի հանքանյութով ապահովվածությունը կազմում է մոտ 150 տարի։