Բավ է պառակտվել
20-11-2018 13:52

Հայկական դրամի տարեդարձի կապակցությամբ Հայաստանում շրջանառության մեջ կմտնեն նոր “գեր”պաշտպանված թղթադրամներ

  

Նոյեմբերի 22-ին, հայկական դրամի թողարկման 25 ամյակի կապակցությամբ, Հայաստանում շրջանառության մեջ կմտցվեն նոր թղթադրամներ։ Ըստ Հայաստանի Կենտրոնական բանկի գլխավոր քարտուղար Դավիթ Նահապետյանի՝ նոր կոմպոզիտային թղթադրամները յուրահատուկ են, քանի որ կազմված են թղթից և պոլիմերային նյութերից։

”Այս յուրահատկությունը ապահովում է բարձր պաշտպանվածություն։ Մասնավորապես, թղթադրամների նման քանակը թույլ կտա կիրառել դրանց նկատմամբ այնպիսի պաշտպանիչ տարրեր, որոնք հնարավոր չէր լինի օգտագործել սովորական փողի դեպքում”,- ասել է նա։
Նոր թղթադրամները շրջանառության մեջ կդրվեն փուլ առ փուլ․նոյեմբերի 22-ին կհայտնվեն 10 հազար, 20 հազար և 50 հազար դրամանոց թղթադրամները, իսկ 1000, 2000 և 5000 անվանական արժեքով թղթադրամները շրջանառության մեջ կմտցվեն դեկտեմբերի 25-ից։
Ինչպես նշել է Կենտրոնական բանկի աշխատակիցը, շրջանառության մեջ նոր սերնդի թղթադրամներ մտցնելով հները չեն դադարի մնալ վճարային միջոց, այդ պատճառով բնակչությունը կարող է չանհանգստանալ և օգտագործել դրանք մինչև ըստ մաշվածության աստիճանի շրջանառությունից դուրս գալը։
Ընդ որում, ԿԲ արժույթի թողարկման բաժնի պետ Նունե Տերյանն ասել է, որ նոր թղթադրամների ժամանակակից և կատարելագործված պաշտպանիչ հատկությունները բացառում են դրանք կեղծելու հնարավորությունը։
Նրա խոսքերով, նոր թղթադրամների գլխավոր պաշտպանիչ հատկությունը կազմն է․ երկու կողմից պոլիեսթերով պատված բամբակյա թուղթ։
Նա ասել է նաև, որ թղթադրամներն ունեն բազմաթիվ տարաբնույթ պաշտպանիչ տարրեր, այդ թվում՝ թղթադրամները սկանավորելուց պաշտպանող տարր։ Տերյանը հավելել է, որ նոր թղթադրամների համար կիրառվող դիզայներական լուծումները շարունակում են նախորդ՝ երկրորդ սերնդի թղթադրամների դիզայնը․ “դիզայնը և պաշտպանիչ հատկությունների դասավորվածությունը նման է հին թղթադրամներին։ Դա արվել է, որպեսզի բնակչությունն ավելի հեշտ ընկալի նոր թղթադրամները”, - ասել է նա։

Միաժամանակ, նոր թղթադրամների վրա կլինեն ուրիշ պատկերներ։ Այսպես, 1 հազար դրամի վրա պատկերված կլինի Պարույր Սևակը, 2 հազար դրամի`Տիգրան Պետրոսյանը, 5 հազար դրամի` Վիլյամ Սարոյանը, 10 հազար դրամի` Կոմիտասը, 20 հազար դրամի` Հովհաննես Այվազովսկին, 50 հազարի` Սբ. Գրիգոր Լուսավորիչը:

100 հազար անվանական արժեքով նոր սերնդի թղթադրամ չի թողարկվի բնակչության կողմից ցածր պահանջվածության պատճառով, միաժամանակ կհայտնվի 2 հազար դրամ արժեքով թղթադրամ։