Բավ է պառակտվել
05-02-2021 16:26

Նոր բջջային հավելվածը կօգնի միգրանտներին ԵԱՏՄ-ից․ Տիգրան Սարգսյան

Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահի տեղակալ Տիգրան Սարգսյանը խոսել է բջջային հավելվածի մասին, որը կպարզեցնի անհրաժեշտ փաստաթղթերի ձեռքբերումն ու աշխատանք գտնելու խնդիրները միգրանտների համար:

Ռուսաստանի վարչապետը Almaty Digital Forum 2021-ին ներկայացրեց բջջային հավելված, հայտնել է Տիգրան Սարգսյանը:

Նրա խոսքով` «Աշխատանք առանց սահմանների» նախագծի ուղղությամբ աշխատանքը մեկնարկել է Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովում Ղազախստանի նախաձեռնությամբ։

«Մեզ առաջարկել էին մշակել թվային լուծում, որը թույլ կտար երկրներին տեղեկություններ ն փոխանակել թափուր տեղերի մասին ու այդ տեղեկությունները տրամադրել բոլոր սպառողներին։ Մենք այդ նախագիծը որպես առաջնահերթություն ընտրեցինք։ Միջկառավարական խորհուրդը հաստատեց նախագիծը, որը հաջողությամբ իրականացվեց հանձնաժողովի, Եվրասիական հանձնաժողովի թվային գրասենյակի շրջանակում», - ասել է Սարգսյանը։

Հետագայում Ռուսաստանի վարչապետն առաջարկել է կատարելագործել պլատֆորմն ու միգրանտների համար հավելված գործարկել, քանի որ այդ հավելվածն ավելի հարմար գործիք կլինի բոլորի համար աշխատանք փնտրելու, պետական ծառայությունների հետ թվային շփման, սահմանը հատելու և անհրաժեշտ փաստաթղթեր ստանալու տեսանկյունից:
«Դա, իհարկե, մեզ շատ ոգեշնչեց, և այդ գաղափարը սկսեցինք իրագործել արդեն Եվրասիական զարգացման բանկի թվային նախաձեռնությունների հիմնադրամի շրջանակում։ ՌԴ կառավարության ղեկավարն այսօր ներկայացրեց արդեն լրամշակված նախագիծը», - պարզաբանել Է Սարգսյանը։

Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության մասնակիցներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը: