Բավ է պառակտվել
22-04-2023 12:52

Քննարկվել էՀայաստանում Լոզանի հյուրանոցների կառավարման դպրոցի մասնաճյուղի բացման հնարավորությունը

Հայաստանում կարող է բացվել Լոզանի հյուրանոցների կառավարման դպրոցի (EHL Hospitality Business School) մասնաճյուղ։ Այս հարցը քննարկվել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության գլխավոր տնօրեն Պատրիսիա Դանզիի հանդիպմանը։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են տնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր։ Նախարարը համառոտ ներկայացրել է 2022 թ․ Հայաստանում արձանագրված տնտեսական բարձր ցուցանիշներն ու տնտեսավարողների արտադրական կարողությունների ավելացմանն ուղղված ծրագրերը՝ այս համատեքստում հատկապես կարևորելով տնտեսության արդիականացման միջոցառումը»,- հայտնում է էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։

Անդրադարձ է կատարվել ֆինանսական գործիքների կիրառման հնարավորությանն ու ներդրումների ներգրավմանը Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերում ու մատչելի ֆինանսական ռեսուրսների հասանելիությանը։

Լոզանի հյուրանոցների կառավարման դպրոցը (EHL) բարձրագույն ուսումնական հաստատություն է, որը կադրեր է պատրաստում ռեստորանային և հյուրանոցային բիզնեսի, ինչպես նաև հյուրերի ընդունելության հետ կապված այլ ոլորտների համար (լյուքս դասի ինդուստրիա, մաքրություն, խորհրդատվություն, բանկային գործ, անշարժ գույք):