Բավ է պառակտվել
19-02-2015 14:56

Հավանության է արժանացել Որոտանի սանդղաջրվեժի ՀԷԿ-երի վերաբերյալ պայմանագրի տեքստը

Հայաստանի կառավարությունը հավանության է արժանացրել Որոտանի սանդղաջրվեժի ՀԷԿ-երի առք ու վաճառքի մասին պայմանագրի տեքստի վերջնական տարբերակը: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ հարցի հավելյալ քննարկման և վերջնական ուղղումների համար մեկ օր է անհրաժեշտ: Համաձայն կառավարության որոշման՝ բանակցությունների արդյունքում պայմանագիր է կնքվել «Որոտանի սանդղջրվեժ ՀԷԿ» ՓԲԸ-ի, «Սի Ջի Սոլյուշնզ քամփընի» ՓԲԸ-ի, ինչպես նաև «Քոնթուր Գլոբալ հոլդինգս Էս Ա Էր Էլ», «Քոնթուր Գլոբալ հիդրոկասկադ» ընկերությունների միջև: ՀՀ-ի կողմից առք ու վաճառքի մասին համալրված պայմանագիրը կստորագրի ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարը: Համաձայն կառավարության հիմնավորմանը՝ Որոտանի սանդղաջրվեժի ՀԷԿ-երի առ ու վաճառքի մասին պայմանագիրը կնքվել է համաձայն կառավարության 2013 թվականի նոյեմբերի 21-ի որոշման, 2014 թվականի հոկտեմբերին: Պայմանագիրը կնքելուց հետո գույքը չփոխանցվեց, և գործարքը չավարտվեց, քանի որ կողմերը վերսկսեցին բանակցությունները և քննարկեցին պայմանագրի որոշ կետեր, որի արդյունքում պայմանագիրը փոփոխելու և որոշ կետեր ձևափոխելու մասին որոշում կայացվեց: