Բավ է պառակտվել
19-05-2019 16:17

Պարտավոր ենք գյուղատնտեսությունը դարձնել արդյունավետ. Չոբանյան

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը խոստանում է, որ տարվա ընթացքում հանդիպումները Տավուշում ավելի շատ և ավելի հետաքրքիր են լինելու, քան մարզպետի ասուլիսն է:
Մարզպետը նախ անդրադարձավ անվտանգության խնդիրներին, ասաց որ այն մարզի առաջնահերթություներից է:
«Ցանկացած պահին կարող է մեր տարածաշրջանում իրավիճակ փոխվել ու կարող է փոխվել շատ կտրուկ: Դա կարող է ուղղակի հարված լինել մեր հայրենիքի համար: Հետևաբար եթե կառուցվում է շենք, պիտի ունենա ապաստարան, եթե ստեղծվում են մեխանիզմներ, այդ մեխանիզմները պետք է աշխատեն նաև պատերազմական կամ արտակարգ իրավիճակում, մենք պարտավոր ենք այդպես անել», - ասաց մարզպետը։
Իսկ Տավուշի ներդրումային հիմնական ծրագրերը լինելու են գյուղատնտեսության ոլորտում, քանի որ մենք օգտագործամ ենք մեր գյուղատնտեսական ներուժի չնչին մասը:
Մարզպետի խոսքով՝ սխալ է այն կարծիքը, որ գյուղացին չի աշխատում կամ ալարկոտ է: Նրա խոսքով`այսօր գյուղատնտեսությունը պարզապես շատ ցածր արդյունավետություն ունի.
«Պարտավոր ենք գյուղատնտեսությունը դարձնել արդյունավետ գյուղացու համար, որպեսզի գյուղացին կրկին սիրահարվի գյուղատնտեսությանը: Երկու տարվա ընթացքում Տավուշում չի լինի չօգտագործված հող»,-ասաց մարզպետը:

 

Արմինե Գևորգյան