Բավ է պառակտվել
27-12-2021 16:25

«Վայլդբերիզ»-ի հիմնադիր Տատյանա Բակալչուկը Երևանում է․ ընկերությունը նոր լոգիստիկ կենտրոններ կբացի Հայաստանում

Wildberries ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Տատյանա Բակալչուկը եևանում հանդիպում է ունեցել Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ Հակոբ Արշակյանի հետ, տեղեկանում ենք Արշակյանի ֆեյսբուքյան էջից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են էլեկտրոնային առևտրի զարգացման հեռանկարը, ինչպես նաև օրենսդրական և իրավական դաշտի զարգացման հնարավորությունը՝ միջազգային էլեկտրոնային առևտրաշրջանառության զարգացմանը համահունչ։
Հայաստանում «Վայլդբերիզ» ընկերությունը նախատեսում է իրականացնել լայնածավալ ներդրումներ՝ կառուցելով նոր լոգիստիկ և սորտավորման կենտրոններ։

Զրուցակիցները քննարկել են նաև տեղական արտադրողների ապրանքները միջազգային շուկա արտահանելու հնարավորությունների ընդլայնումը։ Այս համատեքստում կարևորվել է Հայաստանի ազգային փոստային օպերատորի՝ ՀայՓոստի հետ համագործակցության զարգացումը։
«Տատյանա Բակալչուկը շնորհակալություն է հայտնել հրավերի համար և գոհունակությամբ արձանագրել հայ արտադրողների արտադրանքի վաճառքի ծավալների աճը «Վայլդբերիզ» պլատֆորմի միջոցով, որը հասնում է տարեկան շուրջ 8 միլիոն ԱՄՆ դոլարի և տարեցտարի աճում է երկնիշ ցուցանիշերով։ Հայփոստի հետ համագործակցության վերաբերյալ նշվել է, որ 2022 թ․ պլանավորվում է համագործակցել ավելի քան 60 նոր մասնաճյուղերում», - ասվում է գրառման մեջ։
Բակալչուկի այցի ընթացքում նախատեսված են մի շարք հանդիումներ և համագործակցության հուշագրի ստորագրում «Վայլդբերիզ» ընկերության և ՀայՓոստի միջև։

Հանդիպման ընթացքում կարևորվել է ապրանքների և ծառայությունների հասանելիության բարձրացումը քաղաքացիների համար՝ անկախ բնակչության աշխարհագրական վայրից։

«Վայլդբերիզ»–ի մասին

«Վայլդբերիզ»-ը Ռուսաստանի խոշորագույն առցանց մանրածախ վաճառք իրականացնող ընկերություն է, որն աշխատում է շուկայում 2004թ.–ից։ Ընկերությունն առևտրային գործունեություն է ծավալում աշխարհի 17 երկրում` ամբողջ Ռուսաստանը, Հայաստանը, ԱՄՆ-ը, Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Իսպանիան, Բելառուսը, Ղազախստանը և այլն։ «Վայլդբերիզ»–ի շրջանառությունը 2020թ.–ին հասել է 437,2մլրդ ռուբլու (+96% տարեկան հաշվարկով)։

Wildberries–ի հարթակում ներկայացված է շուրջ 30 հազար ռուսական և արտասահմանյան ապրանքանիշերի ավելի քան 4մլն ապրանք` հագուստ, կոշիկներ, աքսեսուարներ, դիմահարդարման պարագաներ, մանկական իրեր, տեխնիկա և էլեկտրոնիկա, ապրանքներ տան համար, ոսկերչական զարդեր, սննդամթերք, գրքեր և այլն։