Բավ է պառակտվել
01-02-2022 20:23

Հայաստան թուրքական ապրանքների ներկրման արգելքի վերացումն էական ազդեցություն չի ունենան գնաճի վրա․ ԿԲ

Հայաստանի Կենտրոնական բանկն ուսումնասիրություն է անցկացրել երկրում գնաճի վրա թուրքական ապրանքների էմբարգոյի ազդեցության վերաբերյալ, երեքշաբթի մամլո ասուլիսի ժամանակ ասել է կարգավորիչի ղեկավար Մարտին Գալստյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք համոզիչ են հանրապետության իշխանությունների հայտարարությունները, որ էմբարգոյի վերացումը նպատակաուղղված է թուլացնելու ինֆլացիոն ճնշումը։

Հայաստան թուրքական ապրանքների ներկրման արգելքը գործել է 2021թ․ հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը։

«Երբ որ սահմանվում էր թուրքական ապրանքների էմբարգոն, ու խոսք կար, որ այն որոշակի գնաճային ազդեցություն է իր հետ բերելու, մենք որոշեցինք սեփական ուսումնասիրությունն անել, ու մեր գնահատականներով այդ ազդեցությունն այնքան էլ մեծ չէր լինելու գնաճի վրա։ Մեր սպասումներով, էմբարգոյի վերցումը ևս հակառակ ուղղությամբ էական զդեցություն չի ունենալու»,– ասել է Գալստյանը։

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Հայաստանի սպառողական շուկայում 2021 թվականի դեկտեմբերին 2020 թվականի դեկտեմբերի համեմատ 12-ամսյա գնաճը կազմել է 7,7%: Միաժամանակ դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է 1,6% գնաճ, իսկ 2021 թվականի հունվար-դեկտեմբերին 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ գնաճը կազմել է 7,2%։

Թուրքայկան ապրանքների էմբարգոն

Հայաստանը թուրքական ապրանքների ներկրման արգելք սահմանեց 2020թ–ի հոկտեմբերին, այն բանից հետո, երբ Թուրքիան բացահայտ աջակցեց Ադրբեջանին Արցախի դեմ 2020թ. սեպտեմբերի 27–ին սանձազերծած 44-օրյա պատերազմում։ Արգելքն ուժի մեջ մտավ 2021թ․ հունվարի 1-ին 6 ամսով, իսկ հունիսի 24-ին դրա ժամկետը երկարաձգվեց ևս կես տարով։
2021թ․ դեկտեմբերի 30-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի իշխանությունները որոշել են չերկարաձգել էմբարգոն։ Էկոնոմիկայի նախարարությունից հայտարարեցին, որ այդ տարվա ընթացքում Հայաստանի մի շարք տնտեսվարողներ ձեռնամուխ են եղել թուրքականին փոխարինող ապրանքների արտադրությանը։ Նշվում է, որ թուրքական ապրանքների ներմուծման արգելքի վերացմամբ փոխադարձության սկզբունքով ակնկալվում է, որ հայկական ապրանքների արտահանման համար կստեղծվեն առավել բարենպաստ պայմաններ։