Ազատ առևտրի մասին Պակիստանի և Եվրասիական տնտեսական միության միջև համաձայնագիրը կխթանի տնտեսական փոխգործակցությունը: Ղազախական թերթերից մեկին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆը, ով պաշտոնական այցով Աստանայում է: Օգոստոսի 26-ին նախատեսվում են նրա բանակցությունները Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ:
«Պակիստանը ցանկանում է Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտրի մասին համաձայնագիր կնքել: Դա կնպաստի ԵՏՄ-ի և Պակիստանի բիզնես-համայնքի միջև արդյունավետ համագործակցությանը: Ղազախստանը, լինելով միության ակտիվ անդամ, կարող է շատ օգտակար լինել ազատ առևտրի մասին համաձայնագրին աջակցելու հարցում»,- նշել է նա։
Բացի այդ, նրա կարծիքով, ղազախա-պակիստանյան ապրանքաշրջանառության վրա դրական կանդրադառնա Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Ղազախստանի անդամակցությունը։
Բավ է պառակտվել