Բավ է պառակտվել
22-12-2014 16:22

Ղրղըզստանի խորհրդարանի հանձնաժողովները սատարել են ԵՏՄ-ի անդամության նախագիծը

Այսօր  Ղրղըզստանի պրոֆիլային հանձնաժողովները սատարել են կառավարության կողմից առաջարկված ԵՏՄ-ին երկրի անդամակցության պայմանագրի նախագիծը, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Ղրղըզստանի օրենսդիր մարմնի մամուլի ծառայության պետ Թոլգոնայ Ստամալիեւը: Մամուլի ծառայության ղեկավարը հստակեցրել է, որ այս կերպ խորհրդարանը «տվել է ԵՏՄ-ին Ղրղըզստանի անդամակցության պայմանագրի ստորագրման իր համաձայնությունը»: Նրա խոսքով՝ ընփացակարգի համաձայն, դեկտեմբերի 23-ին նախատեսված պայմանագրի ստորագրումից հետ կսկսվի վավերացման պաշտոնական ներպետական ընթացակարգը:

Խորհրդարանի կողմից վավերացումից հետո պայմագիրը կներկայացվի նախագահի ստորագրմանը, որից հետո այն օրինական ուժի մեջ կմտնի: