Բավ է պառակտվել
23-06-2022 13:19

Սև ծովով լաստանավային փոխադրումները ժամանակին չեն սկսվել. Քերոբյան

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցում ասաց, որ Սև ծովով կանոնավոր լաստանավային փոխադրումենրը չեն սկսվել։

Ավելի վաղ Քերոբյանը հայտարարել էր, որ Հայաստանը նախատեսում է լաստանավային փոխադրումները սկսել այս տարվա հունիսի 15-ից։

«Պարզապես պետք է թույլտվություն ստանանք Փոթի նավահանգիստը շահագործող հոլանդական ընկերությունից: Եվրոպական շատ ընկերություններ պատժամիջոցներ են կիրառել Ռուսաստանի դեմ, և APM-ը նույնպես պատժամիջոցներ է կիրառել: Այժմ մենք բանակցություններ ենք վարում, որպեսզի այդ պատժամիջոցները չվերաբերեն մեր լաստանավերին»,-ասաց նա։

Քերոբյանն ասաց, որ ամեն ինչ արդեն պատրաստ է, և խոսքը միայն թույլտվություն ստանալու մասին է։ Նա նշեց, որ վրացի գործընկերներն իրեն վստահեցնում են, որ ամեն րոպե սպասում են այն ստանալուն։

Հայաստանի կառավարությունը մարտի 24-ին որոշում է կայացրել սուբսիդավորել «Փոթի» (Վրաստան) - «Պորտ Կավկազ» (Ռուսաստան) լաստանավային նավահանգստով փոխադրումները։ Իսկ մայիսի 5-ին «Սի ​​էնդ Էմ Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ն ՀՀ կառավարության որոշմամբ ճանաչվել է Հայաստանից արտահանման և երկիր ներմուծման նպատակով բեռների լաստանավային փոխադրման օպերատոր։