Բավ է պառակտվել
02-07-2019 13:39

Փաշինյանը և Լուկաշենկոն քննարկել են Երևանում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովի անցկացման հետ կապված հարցեր

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երեքշաբթի հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ԵԱՏՄ արտաքին կապերի ընդլայնման հետ կապված հարցեր, տեղեկացրել է Հայաստանի կառավարության ղեկավարի մամալո ծառայությունը։
“Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցության և, մասնավորապես, Երևանում ս.թ. հոկտեմբերի 1-ին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովի անցկացման հետ կապված հարցեր: Այդ համատեքստում շոշափվել են նաև ԵԱՏՄ արտաքին կապերի ընդլայնման հետ կապված մի շարք հարցեր, այդ թվում՝ ԵԱՏՄ և Սինգապուրի միջև ազատ առևտրի մասին պայմանագրի ստորագրման հեռանկարները”,-նշվել է հաղորդագրությունում:
Փաշինյանը Լուկաշենկոյին շնորհավորել է Եվրոպական երկրորդ խաղերը մեծ հաջողությամբ անցկացնելու կապակցությամբ և ուրախությամբ նշել այդ մրցումներում հայ մարզիկների հաջողո մասնակցությունը:
Վարչապետը նաև շնորհավորել է Բելառուսի ազգային տոնի կապակցությամբ և լավագույն մաղթանքներ հղել բարեկամ բելառուս ժողովրդին: