Բավ է պառակտվել
10-07-2019 22:58

Փաշինյանը և Ռոհանին քննարկել են Իրան-ԵԱՏՄ համագործակցության հարցերը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի հետ, տեղեկացրել է կառավարության ղեկավարի մամլո ծառայությունը։

Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության մի շարք հարցեր։ Նրանք գոհունակությամբ հիշատակել են վերջերս Թեհրանում կայացած Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը և նշել ձեռքբերված պայմանավորվածությունների իրագործման կարևորությունը:

Կողմերը քննարկել են նաև Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև համագործակցոության հեռանկարներն, ինչպես նաև կարծիքներ փոխանակել տարածաշրջանում իրադարձությունների զարգացման վերաբերյալ։