Բավ է պառակտվել
27-03-2020 10:54

Փաշինյանը Գախարիայի հետ քննարկել է Վրաստանի տարածքով հայկական ապրանքների տարանցիկ փոխադրման հարցը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել վրաց գործընկեր Գեորգի Գախարիայի հետ, տեղեկացնումէ կառավարության մամլո ծառայությունը։

Զրուցակիցները տեղեկություններ են փոխանակել իրենց երկրներում COVID-19 համաճարակի հետ կապված իրավիճակի վերաբերյալ:

Քննարկվել են նաև Վրաստանի տարածքով հայկական բեռների տարանցիկ փոխադրմանն առնչվող հարցեր։ Հատուկ միջոցներ են ձեռնարկվում Լարսի մաքսակետով բեռների անխափան փոխադրումը ապահովելու ուղղությամբ։ Փաշինյանը և Գախարիան կշարունակեն կանոնավոր շփումները՝ հետագա խնդիրներին արագորեն արձագանքելու համար։

Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով մարտի 16-ից ապրիլի 14-ը Հայաստանում գործում է արտակարգ դրության ռեժիմ։

Ուրբաթ՝ մարտի 27-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է COVID-19-ով վարակվածության 329 դեպք, ապաքինվել է 18 մարդ, մեկ հիվանդ մահացել է։