Բավ է պառակտվել
11-09-2019 17:30

Փաշինյանը բարձրաձայնել է Մեղրիում ազատ տնտեսական գոտու գործարկման խնդիրները

Հայաստանի վարչապետ նիկոլ Փաշինյանը չորեքշաբթի կառավարության ժամի ընթացքում պատասխանել է “Բարգավաճ Հայաստան” խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցերին՝ կապված Մեղրիի ԱՏԳ գործարկման հետ։

“Ես անցած տարի այցելել եմ Մեղրի և պարզել, որ ազատ տնտեսական գոտին չունի հողատարծք։ Նախկին պարձրաստիճան պաշտոնյաները, լսելով, որ ԱՏԳ է ստեղծվելու՝ շատ արագ սեփականաշնորհել են հարակից հողերը։ Հարուցվել է քրեական գործ սեփականոշնորհումը անօրինական ճանաչելու համար։ Ներկայումս ընթանում է դատավարություն”,- ասել է Փաշինյանը։

Ինչ վերաբերում է սահմանային պարեկային ծառայությանն, ապա, ըստ նրա, իրանական և հայկական կողմերը քննարկում են խնդիրը։

“Դուք գիտեք, որ գոյություն ունի “Մեղրի” սահմանային անցակետի արդիականացման մեծ ծրագիր։ Մեր հաշվարկներով, այն կարող է իրականացվել 2023 թվականին։ Մինչ այդ մենք կվերադարձնենք հողատարածքները։ Ինչ վերաբերում է շինարարության արժեքին, այստեղ տարաձայնություններ կան։ Շինարարական կազմակերպությունը կարծում է, որ պետք է ավելի շատ ստանա, բայց նախագծով ավելի քիչ է եղել։ Մենք կփորձենք լուծել նաև այս խնդիրն”,- ասել է Փաշինյանը։

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Մեղրիում ազատ տնտեսական գոտու կառուցման ընդհանուր արժեքը գնահատվում է 32 միլիոն դոլար, որից 28 միլիոն դոլարը կապիտալ ծախսեր են: Սա տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության գերակա ներդրումային ծրագրերից մեկն էր, որը նախատեսում էր 10-15 հա տարածքով ազատ տնտեսական գոտու ստեղծում՝ մինչև 45-50հա հետագա ընդլայնման հնարավորությամբ։

Էկոնոմիկայի նախարարության նախնական հաշվարկներով, ԱՏԳ գործարկումը հնարավորություն կտա ստեղծել 2,5հազ աշխատատեղ և 30 տոկոսով ավելացնել Հայաստանից արտահանումը։։ Գոտու ստեղծման հիմնական նպատակը Իրանի և տարածաշրջանի երկրների հետ ապրանքատնտեսական հարաբերությունների զարգացումն է, Սյունիքի մարզի զարգացումն, ինչպես նաև Հայաստանի դիրքավորումը որպես Իրանը ԵՏՄ երկրների և Վրաստանի հետ կապող օղակ։

Ենթադրվում է, որ այնտեղ կգործի 100-120 ընկերություն, որոնց հասույթը 10 տարվա ընթացքում կկազմի 52 միլիոն դոլար: Արտադրված արտադրանքը նախատեսվում է արտահանել Իրան, ԵՏՄ երկրներ, Մերձավոր Արևելք, Թուրքմենստան և այլք: 10 տարվա ընթացքում բոլոր ընկերությունների ընդհանուր ներդրումները նախատեսվում է հասցնել 350-400 միլիոն դոլարի:

ԱՏԳ գործարկումն արդեն ամրագրված է ԵՏՄ մաքսային օրենսգրքով: Ընդհանուր առմամբ, ԵՏՄ-ում duty-free համակարգով կգործի յոթ այդպիսի գոտի: