Բավ է պառակտվել
20-08-2021 10:57

Փաշինյանն ընդգծել է ԵԱՏՄ-ում գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկայի ձևավորման կարևորությունը

Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը բավարարված է այն նշանակալի աշխատանքով, որ իրականացրել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովը և ԵԱՏՄ անդամ երկրների լիազոր մարմինները՝ գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման հարցերում:

ԵԱՏՄ-ի շրջանակներում գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկայի նորմատիվային բազայի ստեղծումը ինտեգրացիոն միության զարգացման առանցքային բաղադրիչներից է, ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում ունեցած ելույթում:

«Մենք համոզված ենք, որ Միության արդյունավետ զարգացման առանցքային բաղադրիչներից մեկը հետևողական և թափանցիկ աշխատանքն է, որն ուղղված է գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկայի նորմատիվային բազայի ստեղծմանը: Էներգետիկ ներուժի արդյունավետ օգտագործումը կարող է պատասխան լինել շատ մարտահրավերների՝ նպաստելով էներգետիկ անվտանգության ամրապնդմանը և մեր երկրների տնտեսությունների կայուն զարգացմանը»,- ասել է նա:
Հայաստանի վարչապետը նշել է, որ հուսով շարունակել կառուցողական աշխատանքը՝ հիմնված փոխըմբռնման և ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների շահերի վրա և կարևորել օրգանական գյուղատնտեսական արտադրանքի միասնական շուկայի ձևավորման ճանապարհային քարտեզի ներդրումն, ինչպես նաև կլիմայի փոփոխության վրա ազդող բացասական գործոնների նվազեցման ուղղությամբ համագործակցությունը: