Բավ է պառակտվել
20-08-2021 11:01

Փաշինյանը դրական է գնահատել ԵԱՏՄ տրանսպորտային քաղաքականության իրագործման ճանապարհային քարտեզը

ԵԱՏՄ անդամ պետությունների՝ 2021-2023թթ․ տրանսպորտային համակարգված քաղաքականության իրագործման ճանապարհային քարտեզը ոլորտի զարգացման հավասարակշռված ծրագիր է, ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղրղզստանում ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ:
Վարչապետը նշել է, որ փաստաթուղթը նախատեսում է եվրասիական տրանսպորտային միջանցքների համալիր զարգացում և հետևողական աշխատանք այս ոլորտում երկրների օրենսդրությունները ներդաշնակեցնելու ուղղությամբ:
«Նախորդ տարի մենք համոզվեցինք, որ ԵԱՏՄ ներսում տրանսպորտային-լոգիստիկ համագործակցության պահանջարկ կա: Համավարակի ընթացքում Միության շրջանակում ձևավորվեցին «կանաչ միջանցքներ» առանցքային ապրանքների համար»,- հիշեցրել է նա:
Փաշինյանի խոսքով՝ մեծամասամբ այս միջոցառումների շնորհիվ հաջողվեց կանխել Միության շուկայում պարենի դեֆիցիտի և փոխադարձ առևտրում ընդհատումների առաջացումը:
Հայաստանի վարչապետը կարևորել է օրգանական գյուղատնտեսական արտադրանքի միասնական շուկայի ձևավորման ճանապարհային քարտեզի ներդրումը։
«Ակնհայտ է, որ այդ փաստաթղթով նախատեսված միջոցառումները կնպաստեն միության ագրոարդյունաբերական համալիրի և ագրարային շուկայի կայուն զարգացմանն»,- ասել է նա։