Բավ է պառակտվել
30-01-2019 17:40

Գազի սակագնի հարցը բաց թեմա է մնում․Փաշինյան

Չորեքշաբթի օրը նոր կառավարության երդմնակալության արարողությունից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողներին պատմել է ռուս գործընկերների հետ պայմանավորվածության մասին առ այն, որ գազի սակագնի հարցը դեռևս բաց թեմա է մնում։

“Կարծում եմ, ճիշտ կլինի` այդ հարցը լուծվի ոչ թե երկկողմ, այլ Եվրասիական տնտեսական միության տրամաբանության մեջ, որովհետև դա (գազի սակագնի հարցը. նշում) ի վերջո անկյունաքարային նշանակություն ունի տնտեսական միության համար”,- ասել է վարչապետը:

Դեկտեմբերի վերջին “Գազպրոմի” մամլո ծառայությունը տեղեկացրել է, որ 2019թ․ հունվարի 1-ից Հայաստանի համար ռուսական գազի գինը սահմանին կլինի 165 դոլար 1 խորանարդ մետրի համար ներկայիս 150 դոլարի դիմաց։

Հայաստանի ներքին շուկայի համար Ռուսաստանը բնական գազի միակ մատակարարն է։ “երկնագույն վառելիքը” հանրապետություն է գալիս նաև Իրանից, սակայն Հայաստանի տարածքում գազը վերածվում է Իրան արտահանելու համար նախատեսված էլեկտրաէներգիայի`1 խորանարդ մետր բնական գազի դիմաց 3 կՎտժ էլեկտրաէներգիա հաշվարկով: