Բավ է պառակտվել
08-08-2019 10:51

Փաշինյանը Ղրղզստանում կբացի ԵԱՏՄ միջպետական խորհրդի նիստը և կհանդիպի Մեդվեդևի հետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 8-9-ին աշխատանքային այց կկատարի Ղրղզստան։ Այս մասին տեղեկացրել է կառավարության մամլո ծառայությունը։

Նա Չոլպոն-Ատա քաղաքում կմասնակցի Եվրասիական միջպետական խորհրդի հերթական նիստին։ Նիստը կսկսվի Փաշինյանի՝ որպես ԵԱՏՄ-ի մարմիններում նախագահող երկրի ղեկավարի բացման ելույթով։ Նախատեսված է Հայաստանի վարչապետի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանի համատեղ հայտարարությունը ԶԼՄ ներկայացուցիչների համար, ինչպես նաև ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության մասին փաստաթղթերի ստորագրում։

Այցի շրջանակներում նախատեսված են Փաշինյանի հանդիպումները Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի և Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ։

Փաշինյանը ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետների հետ ներկա կգտնվի նաև ”Tengri Music Fest - 2019” ամենամյա միջազգային երաժշտական փառատոնի բացմանը: