Բավ է պառակտվել
30-04-2019 13:12

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում Փաշինյանը հանդես է եկել առաջարկով

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն, ով առաջին անգամ է մասնակցում երեքշաբթի Երևանում մեկնարկած ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին, հանդես է եկել առաջին առաջարկությամբ։

Եվրասիական տնտեսական խորհրդի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը բացման արարաողության ժամանակ հայտնել է, որ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի օրակարգում ընդգրկվել է 13 հարց, որոնցից 8-ը կքննարկվեն նեղ կազմով։

Փաշինյանն իր կողմից նշել է, որ դա միջկառավարական խորհրդի առաջին նիստն է, որին նա մասնակցում է, քանի որ նախորդ նիստի անցկացման ժամանակ՝ 2019 թվականին փետրվարին, նա գտնվում էր Գերմանիայում պաշտոնական այցով։

“Սա իմ առաջին նիստն է նախագահող կողմի կարգավիճակով։ Դա ինձ համար մեծ պատիվ է”,- ասել է Փաշինյանը և անմիջապես առաջարկել հրապարակայնորեն քննարկել փակ օրակարգում ընդգրկված հարցերից մեկը։

Խոսքն “Արդյունաբերական կոոպերացիայի, ենթակոնտրակտացիայի և տեխնոլոգիաների տրանսֆերի եվրասիական ցանց” առաջին թվային նախագծի մասին է, որի շուրջ զեկույցով հանդես են գալու ԵՏՀ նախարարներ Կարինե Մինասյանը և Ալեքսանդր Սուբոտինը։

“Ես առաջարկություն ունեմ, եթե կա կոնսենսուս այս հարցում, ապա կարելի է քննարկել այն լայն շրջանակով, քանի որ դա առաջին կոնկրետ ծրագիրն է, որն իրականացվում է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում,, և լավ կլինի հրապարակայնորեն խոսել դրա մասին”, - ասել է Փաշինյանը: