Բավ է պառակտվել
16-10-2019 14:50

ՊԵԿ –ում պարգևավճարներ եղել են ու կլինեն․Դավիթ Անանյան

Պետական եկամուտների կոմիտեի նախագահը բացարձակ հերյուրանք է համարում այն խոսակցությունները, որ «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերության որևէ բողոք չենք քննել։ «Այնտեղ ստուգում ենք իրականացրել, ստուգման արդյունքներով գումարներ են վճարվել, ոչ մի բան չենք զիջել։ Պղտոր ջրում ձուկ որսալու ժամանակները չեն։ Ոչ մի բան չի «ջրվել»», - ասաց Անանյանը։

Անդրադառնալով շոու բիզնեսի ներկայացուցիչների՝ հարկեր վճարելու թեմային՝ պաշտոնյան նշեց, որ մշակույթի 9 վաստակավոր գործիչների նամակ է ուղարկվել։

«9-ից 5-ը հայտարարագրել են իրենց եկամուտները, 9-ից մեկի հանդեպ քրեական գործ է հարուցվել, մեկի հանդեպ, հավանաբար, քրգործ կհարուցվի, 2-ն արտասահմանում են, գալու են և հայտարարագրեն», - նշեց Դավիթ Անանյանը։
Անանյանը անդրադարձավ նաև մամուլի այն հրապարակումներին, ըստ որի իր տեղակալ Մաշադյանը խաղադրույքներ է կատարել։ Ասաց, որ Մաշադյանին ճանաչում է 1988 թվականի սեպտեմբերի 1-ից։
«Մենք 30 տարվա ընկերներ ենք, և երբեք չենք զրուցել իր՝ խաղաղդրույք կատարել-չկատարելու թեմայով, բայց ցանկացած անձ, ցանկացած տեղ խաղադրույք կատարելու իրավուքն ունի։ Եթե դա չի դառնում հիվանդություն և չի վտանգում պաշտոնեական գործունեությունը, ոչ մի անձի չենք կարող արգելել խաղադրույք կատարել», - ասաց նա։

Ինչ վերաբերում է պարգևավճարների թեմային, Դավիթ Անանյանը շեշտեց, որ դրանք ՊԵԿ-ում վճարվել, վճարվում և վճարվելու են։

«ՊԵԿ նախագահն ինքն է հաշվարկում բոլոր աշխատակիցների պարգևավճարները», - ասաց նա։

 

Արմինե Գևորգյան