Բավ է պառակտվել
21-10-2019 15:44

Պետբյուջեից հարկատուների հաշվին որեւէ գումար չի հատկացվում նոր ավիաընկերությանը․ Ավինյան

Պետբյուջեից հարկատուների հաշվին որևէ գումար չի հատկացվում «Ryanair» ավիաընկերությանը: Այսօր այս մասին ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին:
«Կարող եք հանգիստ լինել, եւս մեկ անգամ հերքեմ այն բոլոր տեղեկությունները, որոնք տարածվում են սոցցանցերում՝ նման բան չկա:

«Զվարթնոց» օդանավակայանում այն արտոնությունները, որոնք մենք սահմանել ենք, սահմանել ենք բոլոր այն ընկերությունների համար, որոնք առաջարկում են նոր ուղղություններ: Եթե 12 ամսվա ընթացքում չի եղել կանոնավոր չվերթ տվյալ ուղղությամբ, մենք նախատեսում ենք օդի տուրքի վերացում:
Ավինյանը նշեց,որ բիզնես ծրագրի դետալներին ծանոթ չէ, բայց այդպիսի ավիաընկերություններն աշխատում են մաքսիմալ արդյունավետության մեխանիզմով:
«Արտոնությունը, կրկնեմ, սահմանված չէ մեկ ընկերության համար: Սա նոր դաշտ է ստեղծում, որպեսզի մրցակցությունը բարելավվի, և նոր խաղացողներ մտնեն շուկա»,- խոսելով Ryanair ավիաընկերության մասին՝ ասել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
Տիգրան Ավինյանն ասաց, որ մի քանի ուղղությամբ են աշխատում. «Հայաստանի նման երկիրն ունի խնդիր ամրապնդելու իր օդային կապերը եւ նոր ուղղություններ հաստատելու: Դա մեր ռազմավարությունն է: Երկրորդը՝ տեղական ավիափոխադրողների ծրագրի խթանումն է, եւ այդ ուղղությամբ մեկ-երկու տարի հետո կկարողանանք խոսել այդ մասին»:

 

Արմինե Գևորգյան