Բավ է պառակտվել
12-08-2014 09:08

Հայաստանում փոքր ու միջին բիզնեսը հետևողականորեն ոչնչանում է

«Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում գործել է 16 հազար 27 առևտրի օբյեկտ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում դրանց թիվը կազմել է 16 հազար 197: Ընդ որում, կրպակների թիվն այս տարի կազմել է 3 հազար 393, նախորդ տարի՝ 3 հազար 896: Նվազել է նաև գերփոքր, փոքր ու միջին խանութների թիվը, իսկ մեծ խանութների թիվը մնացել է անփոփոխ՝ 154»,–գրում է «Ժողովուրդ»-ը։