Բավ է պառակտվել
14-02-2020 14:59

Հայաստանը հեղափոխությունից հետո ԵԱՏՄ բյուջե սկսել է ավելի շատ գումար վճարել․ՊԵԿ փոխնախագահ


ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանն այսօր հրավիրված ասուլիսում անդրադարձավ Հայաստանից արտոնյալ պայմաններով Ղազախստանի քաղաքացիներին վաճառված ավտոմեքենաների հետ կապված խնդրին։
«Գիտեմ, որ Ղազախստանը որոշ սահմանափակումներ կա՛մ արդեն ներմուծել է, կա՛մ փորձում է ներմուծել տվյալ ավտոմեքենաների՝ Ղազախստան մուտքը արգելելու համար։ Մենք, իրականում, Հայաստանը՝ որպես այդպիսին, այս պահին չունի, որովհետև մենք և ոստիկանությունն ամբողջ տեղեկատվությւոնը տրամադրել ենք իրենց, այսինքն՝ այն, ինչ իրականացվել է մեր կողմից, իրականացվել է առանց որևէ խախտման, ամբողջությամբ մեզ հասնող արտոնությունների շրջանում։ Հիմա միակ խնդիրն այն է, որ միգուցե և Ղազախստանն էնպիսի սահմանափակումներ ներպետական օրենքներով դնի, որ արտոնությամբ մաքսազերծած ավտոմեքենաները հնարավոր չլինի Ղազախստան ներմուծել»,-ասաց Շուշանիկ Ներսիսյանը։
Հիշեցնենք, որ Ղազախստանի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ԵԱՏՄ անդամ երկրներից, այդ թվում՝ Հայաստանից, ներկրկված ավտոմեքենաները պետք է ժամանակավոր հաշվառման կանգնեցվեն:
Ժամանակավոր հաշվառումը կգործի մինչև 2021 թվականի մարտի 1-ը: Այդ ժամանակ ավտոմեքենաների սեփականատերերը պետք է կողմնորոշվեն՝ կամ մշտական հաշվառման են կանգնեցնում ավտոմեքենան, կամ դուրս բերում երկրի սահմաններից:
Ներսիսյանի խոսքերով հիմա միակ խնդիրն այն է, որ միգուցե Ղազախստանը ներպետական օրենքներով այնպիսի սահմանափակումներ դնի, որ արտոնությամբ մաքսազերծված ավտոմեքենաները հնարավոր չլինի օրինակ Ղազախստան ներմուծել։
Լրագրողներից մեկը նկատեց, որ այդ մեքենաները հայկական գրանցում ունեն, հայկական պետհամարանիշներով են, և դրանք համար գույքահարկ պետք է մուծվի, տեխզննում պետք է անցնեն, ինչպե՞ս է դա իրականացվելու օտար երկրում։ Հնարավո՞ր է այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ այդ մեքենաները նորից հետ բերեն Հայաստան։
«Տեսեք, հայկական գրանցումով են իրենք տարել էդ մեքենաները, որպեսզի այնտեղ կարողանան վերավաճառել, միանշանակ պետք է գրանցումից էդ ավտոմեքենան դուրս գա։Եվ եթե վերավաճառեն, այո, իրենք պետք է վերադառնան Հայաստան, որ եթե գույքահարկի պարտավորություն ձևավորված լինի, միանշանակ այդ պարտավորությունը կատարելուց հետո նոր այդ ավտոմեքենաները մենք էստեղ հաշվառումից կհանենք, որպեսզի կարողանան իրենց մոտ վերահաշվառեն»,-ասաց նա։
ՊԵԿ փոխնախագահը նաև նշեց, որ հիմա աշխատում են այն ուղղությամբ, որ on line հարթակ ստեղծեն, որ արտասահմանում գտնվող մեքենաների տերերը կարողանան այդ տարբերակով գույքահարկը վճարեն։
ՊԵԿ փոխնախագահը նաև վիճակագրական տվյալներ ներկայացրեց,ըստ որի Հայաստանը սկսել է ԵԱՏՄ բյուջե ավելի շատ գումար վճարել։ Նա ասաց, որ Հայաստանն ավանդաբար ԵԱՏՄ միասնական բյուջեից 1.22% գումար է ստացել։ Ընդ որում, անդամակցության առաջին իսկ օրվանից մեր երկիրն ավելի քիչ գումար է վճարել ու ավելի մեծ գումար ստացել։ 2019թ.-ին ևս իրավիաճը նույնն է մնացել, բայց վճարված ու ստացած գումարների տարբերությունն էապես կրճատվել է։ Սա, Շուշանիկ Ներսիայանի բնորոշմամբ, Հայաստանի ազնիվ գործըկերային վերաբերմունքի արդյունք է։
«2018թ.-ի կեսերից ու 2019թ-ին ՀՀ մասնակցությունը ԵԱՏՄ միասնական բյուջեին գնալով ավելացել է։ Սա վկայում է մեր ուժեղացված վարչարարության ու ԵԱՏՄ գործընկերների հանդեպ մեր ազնիվ գործընկերային վերաբերմունքի մասին»,- ասաց նա։ Նշենք, որ ՊԵԿ պաշտոնական տվյալներով` Հայաստանն 2019թ.-ին ԵԱՏՄ միասնական բյուջե մուտք է արել 63 421 000 դրամ, այնտեղից ստացել՝ 75 369 000 դրամ գումար։

 

 

Արմինե Գևորգյան