Բավ է պառակտվել
30-01-2023 19:14

ՀՀ Ազգային ժողովի կառավարող խմբակցությունն առաջարկել է արգելել Հայաստանի քաղաքացիներին արտարժույթով վարկեր ստանալ

Հայաստանի Ազգային ժողովի կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջարկել է փոփոխություն կատարել «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքում։ Այս մասին հայտնում է Armbanks ֆինանսաբանկային պորտալը։

Նախագծի համահեղինակ, ԱԺ պատգամավոր Գևորգ Պապոյանի խոսքով, փոփոխությունը ենթադրում է, որ բանկերն ու վարկային կազմակերպությունները Հայաստանի քաղաքացիներին սպառողական և հիփոթեքային վարկեր կտրամադրեն միայն դրամով։

Հայաստանի ռեզիդենտ չհանդիսացող ֆիզիկական անձանց համար հիփոթեքային վարկերը կարող են տրամադրվել արտարժույթով։

Պապոյանի խոսքով, ռիսկեր է առաջացնում ստեղծված իրավիճակը, երբ քաղաքացիների եկամուտները ձևավորվում են դրամով, իսկ վարկերի վճարումները կատարվում են արտարժույթով։ Նա նշել է, որ հիմնական ռիսկը կապված է փոխարժեքի անկայունության հետ, որի պատճառով կարող են վարկի մարման ռիսկեր առաջանալ։ Նա, մասնավորապես, նշել է, որ տարեսկզբից եվրոյով վերցված վարկերը թանկացել են 5-6 տոկոսով։

Նա նաև նշել է, որ եթե դրամային վարկերի մեջ խնդրահարույց վարկերի տեսակարար կշիռը կազմում է մոտ 1%, ապա արտարժույթով վարկերի մեջ՝ 5-6%։