Բավ է պառակտվել
18-10-2016 10:37

Ներդրումներ են սպասվում հայկական տնտեսության մեջ

Սամվել Կարապետյանը 300 միլիոն դոլարի ներդրում է կատարելու ՀՀ տնտեսության մեջ:

Այդ ներդրումները սպասվում են Ազգային ժողովին ներկայացված կառավարության ծրագրի հաստատումից հետո և ուղղված են լինելու շինարարական բում ապահովելու, տնտեսական դաշտը մեռյալ կետից շարժելու համար:

Սամվել Կարապետյանի գումարներով փորձելու են կառուցել «Հին Էրիվանը» որպես պատմամշակութային ուրույն դիմագիծ` հարակից նախագծերով։

Քաղաքապետ եղած ժամանակ Կարապետյանը նման մի հուշագիր ստորագրեց Սամվել Կարապետյանի հետ, որը, սակայն, կյանքի չկոչվեց Կարապետյանի հրաժարականի պատճառով։