Բավ է պառակտվել
19-02-2020 16:54

Վարչապետի ցանկացած գրառում նշանակում է, որ խնդի՞ր կա այդ ոլորտում․ՊԵկ նախագահ

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին լրագրողները այսպիսի հարց են ուղղում, ինչու՝ վարչապետը ֆեյսբուքյան իր էջում ՀԴՄ-ների տրամադրման հորդորներ է ուղղում, արդյո՞ք սա չի նշանակում, որ կառույցը լավ չի աշխատում, ու տնտեսվարողներն էլ  բոլոր հորդորներն անտեսում են։ Անանյանը չի համաձայնվում այդ դիտարկան հետ․  «Այսինքն, վարչապետի ցանկացած գրառում նշանակում է, որ խնդի՞ր կա այդ ոլորտում»
Բոլոր երկրներում էլ կա մի զանգված, որ պարբերաբար փորձելու է հարկերը թաքցնել, չվճարել. Մեր գործառույթն իրենց բացահայտելն է, կամ հորդորների տեսքով նրանց իրավագիտակցության բերելը կամ հարկ վճարելու մշակույթ ձեւավորելը»:

Այնուհետև Անանյանը ներկայացնում է վիճակագրական տվյալներ, ըստ որի նախորդ տարվա հունվարի համեմատ 9 մլն դրամ ավել է տպվել։ Արդյո՞ք ՊԵԿ-ը պատրաստվում է խրախուսել, շահագրգռել քաղաքացիներին ՝ ՀԴՄ պահանջելու համար

«Ո՛չ, չի կարելի շահագրգռել քաղաքացուն: Երբ որ դու շահագրգռում ես, ասում ես՝ ես քեզ գումար կվճարեմ ՀԴՄ վերցնելու համար, դու ոչ թե ձեւավորում ես մշակույթ, այլ ձեւավորում ես շահի վրա հիմնված փոխհարաբերություն քաղաքացու հետ: Հորդորելով, համոզելով, խնդրելով, պարտադրելով՝ գնանք առաջ»:

Անանյանն ասում է, որ 2018 թվականի մայիսի համեմատ՝ հունվարի 27-ի դրությամբ ավելացված աշխատատեղերի քանակը եղել է ավելի քան 87 հազար. դրանց մի մասը ստվերից է դուրս բերվել, մի մասն էլ նոր ստեղծված աշխատատեղեր են: Իսկ արդյոք  գրացվել են դեպքեր, երբ  այլ ապրանքի անվան տակ որևէ ապրանք  է  ներմուծվել  Հայաստան:

«Բացառում եմ ձեր ասած պերեսորտիցան»։

Նշենք, որ ՊԵԿ նախագահը ԱԺ–ի  ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր ներկյայացրեց հարկային մարմնի կողմից ռիսկի վրա հիմնված համալիր հարկային ստուգումների մեթոդաբանությանը:

«2018 թվականի ընթացքում մենք իրականացրել ենք 1166 համալիր հարկային ստուգում, 30 միլիարդ արձանագրվել է բյուջե վճարման ենթակա հարկ, ստուգման ընթացքում 5.9 միլիարդ դրամի ճշտված հաշվարկ է ներկայացվել: Ուզում եմ մի շատ կարևոր բան իրար հետ ֆիքսել` «հարկային վարչարարություն» կոչվածը միայն ստուգում չէ, դա ենթադրում է նաև հարկ վճարողի սպասարկում, իրազեկում»,- ասաց Անանյանը:

Պետական եկամուտների կոմիտեն ներդրել է նոր համակարգ, որն առաջիկայում թույլ կտա, որ  ինքնաշխատ համակարգն ընտրի տեսուչին, որը պետք է ստուգում իրականացնի՝ ասինքն  ստուգումները   կիրականացվեն  ավտոմատ համակարգի միջոցով՝  ընտրված տեսուչները։