Բավ է պառակտվել
30-04-2019 16:32

Հայաստանի վարչապետը ներկայացրել է երկրի առաջնահերթությունները ԵԱՏՄ-ում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ԵԱՏՄ-ում նախագահության ժամանակաշրջանում երկրի գործունեության առաջնահերթ ուղղությունները։

Երեքշաբթի Երևանում կայացել է Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի հերթական նիստը:

“Հայաստանն իր նախագահության ընթացքում կգործադրի բոլոր ջանքերը` ինտեգրացիայի դրական դինամիկայի ամրապնդման և համագործակցության նոր մեխանիզմների և ճանապարհների որոնման հարցում”, - ասել է Փաշինյանը:

Նա նշել է, որ ԵԱՏՄ ինտեգրացիոն առանցքային ուղղություններից մեկը գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկայի ստեղծումն է և ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի աստիճանական ձևավորումը։

“Մենք անհրաժեշտ ենք համարում ակտիվացնել այն ջանքերը, որոնք ուղղված են ոչ խտրական հիմքի վրա էներգառեսուրսների գնագոյացման զգայուն հարցի արագ լուծմանը և դրանց տարանցմանը Միության անդամ պետությունների տարածքներով՝ այդ թվում հաշվի առնելով տարանցիկ բաղադրիչներն”,- ասել է Փաշինյանը:

Նրա խոսքերով, առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում համագործակցության ռազմավարական ուղղություններից մեկի՝ ԵԱՏՄ թվային օրակարգի լիարժեք իրականացումը։

Մասնավորապես, ըստ վարչապետի, սեփական եվրասիական էկոհամակարգերի ստեղծումը կարող է նպաստել թվային ծառայությունների զարգացմանը, Միության անդրսահմանային ապրանքների ծառայությունների մասնաբաժնի ավելացմանը և թվային ծառայությունների ու հարակից ապրանքների շուկաների կարգավորման հավասարակշռության ապահովմանը:

Փաշինյանը հատկապես կարևորել է ԵԱՏՄ արտաքին տնտեսական հարաբերությունների դիվերսիֆիկացումը և հավելել, որ Հայաստանը պատրաստ է բոլոր հնարավոր ջանքերը գործադրել ազատ առևտրի մասին պայմանագրերի աշխարհագրության ընդլայնման և նոր գործընկերների որոնման ուղղությամբ:

Ինտեգրման այլ առաջնահերթ ոլորտներից նա նշել է եվրասիական տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացումը և դիվերսիֆիկացումն, ինչպես նաև մատչելիության մակարդակի բարձրացումը, ֆինանսական ծառայությունների աճի և կայունության ապահովումն ու այդ շուկայում մրցակցության զարգացումը:

“Ոչ պակաս կարևոր է նաև նորմատիվ-իրավական բազայի բարելավումը, որն ապահովում է անդամ պետությունների՝ աշխատանքային գործունեությամբ զբաղվող և մեր երկրների տնտեսությունների զարգացմանը նպաստող քաղաքացիների իրավունքների և պարտականությունների արդյունավետ իրականացումը: Մենք նաև կարևոր ենք համարում Միության շրջանակում ներքին զբոսաշրջության ներուժի լիարժեք օգտագործումն”,- ասել է Փաշինյանը:

Միջկառավարական խորհուրդը միության մարմիններից է, որի կազմում են անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները։ Խորհուրդը ապահովում է ԵԱՏՄ պայմանագրի և Եվրասիական տնտեսական խորհրդի որոշումների իրականացումն ու վերահսկողությունը: Այն նաև հանձնարարականներ է տալիս Եվրասիական տնտեսական խորհրդին և իրականացնում է միության շրջանակներում պայմանագրով և միջազգային պայմանագրերով նախատեսված այլ լիազորություններ: ԵԱՏՄ անդամ երկրների ինտեգրացիոն համագործակցության սկզբունքային հարցերի էական մասը քննարկվում է միջկառավարական խորհրդի շրջանակներում:

2019թ. Հայաստանը ստանձնել է ԵԱՏՄ մարմինների, այդ թվում՝ միջկառավարական խորհրդի նախագահությունը: