Ռուսաստանը Բելառուսի և Հայաստանի հետ ապրանքաշրջանառության ոլորտում երրորդ եռամսյակի արդյունքներով առաջատար դիրք է զբաղեցնում, ինչպես նաև Ղազախստանի, Ուզբեկստանի և Ղրղզստանի առանցքային գործընկերների թվում է։ Այս մասին «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։
Նա նշել է, որ Ռուսաստանը շարունակում է մնալ ԱՊՀ երկրների համար ապրանքների և ռեսուրսների ամենամեծ մատակարարը և կարևոր շուկա՝ տարածաշրջանում խոշորագույն տնտեսության իր դերի շնորհիվ։
Միշուստինն ընդգծել է, որ ազատ առևտրի գործող ռեժիմը թույլ է տալիս ապրանքներ մատակարարել ԱՊՀ երկրների ազգային շուկաներ առանց մաքսատուրքի, բացառությամբ շաքարի, տեխնիկական և սանիտարական չափանիշներին համապատասխան։