Բավ է պառակտվել
22-10-2018 11:21

Վարչապետ Փաշինյանը ծանոթացել է “Եվրասիական շաբաթ” III միջազգային համաժողովի ցուցահանեդսին

Երևանում մեկնարկել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների ամենամյա ցուցահանդեսային համաժողովը։

Ցուցահանդեսային համաժողովի հիմնական նպատակն է ստեղծել ԵԱՏՄ տարածքում տարբեր կոոպերացիոն կապերի զարգացման հնարավորություններ։ “Եվրասիական շաբաթի” ուշադրության կենտրոնում միության շրջանակներում բարենպաստ բիզնես կլիմայի ստեղծումն է, արտադրական կապերի ամրապնդումը և արտահանման ներուժի զարգացումը։

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ԵՏՄ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ ծանոթացել է ցուցահանդեսին ներկայացված ընկուրությունների, դրանց արտադրանքի և հնարավորությունների հետ։

Հոկտեմբերի 24-ին ավարտվող համաժողովի ընթացքում կհանդիպեն ԵԱՏՄ երկրների փոխվարչապետերը և կառավարությունների պրոֆիլային նախարարները, Միության անդամ և գործընկեր պետությունների պետական կորպորացիաների և առաջատար բիզնեսի ղեկավարները։

Միության տարածքում խոշորագույն համաժողովին կմասնակցեն ավելի քան 2,5 հազար մասնակից 25 երկլրից։ Գործնական միջոցառումների ժամանակ ելույթ կունենա 106 բանախոս այդ թվում՝ ԱՄՆ-ից, Գերմանիայից, Շվեյցարիայից, Բելգիայից, Սինգապուրից, Չինաստանից։

Այս տարի “Եվրասիական շաբաթ” միջազգային համաժողովը կանցկացվի “ԵԱՏՄ-ն՝ բիզնեսի միջավայր” կարգախոսով և բաղկացած կլինի երկու մասից՝ ցուցահանդեսային և գործարար։

Համաժողովի լիագումար նիստը, որին կմասնակցեն Միության երկրների փոխվարչապետերը, նվիրված կլինի ինտեգրման համատեքստում բիզնեսի ներուժի հզորացմանը։ Երևանում համաժողովի շրջանակներում կկայանա նաև ԵՏՀ Խորհրդի նիստը։

Ընդհանուր առմամբ, “Եվրասիական շաբաթի” աշխատանքային ծրագիրը ենթադրում է երեք ուղղություն․ ռազմավարական՝ Միության հետագա զարգացման հարցերի քննարկումներով, ճյուղային՝ նվիրված առաջնային ոլորտներում համագործակցությանը և բիզնես ուղղություն` ԵՏՄ-ի խոշոր, միջին եւ փոքր բիզնեսի շեշտադրումով։

“Եվրասիական շաբաթ” համաժողովը ԵԱՏՄ և ԵՏՀ երկրների կողմից կամակերպված ամենամյա միջոցառում է։ Այն անցկացնելու նախաձեռնությունը հաստատվել է 2015 թ. մայիսին Միության անդամ երկրների հինգ ղեկավարների որոշմամբ: Միջոցառումը ներառում է գործարար և ցուցահանդեսային մաս, նպաստում է B2B և B2G շփումների հաստատմանը:

Առաջին անգամ համաժողովը կայացել է 2016թ․ Մոսկվայի “Բաց նոորարարություններ” միջազգային ֆորումի շրջանակներում։ Երկրորդ համաժողովը տեղի է ունեցել 2017թ․օգօստոսին Աստանայում բացված EXPO -ի շրջանակներում և ներառվել է Համաշխարհային ցուցահանդեսի գործարար մասի ամենանշանավոր 18 միջոցառումների թվում։ Համաժողովին մասնակցել է ավելի քան 2 հազար մարդ 45 պետությունից, այդ թվում՝ Վիետնամից, Եվրամիությունից, Եգիպտոսից, Հնդկաստանից, Իրանից, Չինաստանից, ԱՄՆ-ից և Թուրքիայից։