Բավ է պառակտվել
26-08-2022 17:35

ԵԱՏՄ վարչապետները ստորագրել են համագործակցության զարգացման 10 փաստաթուղթ. Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա Հայաստանում

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների վարչապետներն ուրբաթ Չոլպոն Աթայում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի արդյունքներով ստորագրել են համագործակցության զարգացման 10 փաստաթուղթ, հաղորդել է ՏԱՍՍ-ը։

Դրանց թվում են միավորման մեջ արդյունաբերական կոոպերացման ֆինանսավորման, տրանսպորտի ոլորտում առաջնահերթ ինտեգրացիոն ենթակառուցվածքային նախագծերի ցանկի, փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթների օգտագործման ընդլայնման հետագա աշխատնաքի մասին հահանգները:
Վարչապետները նաև քննարկել են ԵԱՏՄ-ի ալկոհոլային շուկայի կարգավորման համաձայնագրի նախագիծը և համաձայնեցրել են դրա վերաբերյալ հանձնարարությունը: Եվս մեկ հանձնարարություն վերաբերում Է Միության պայմանագրում փոփոխություններ մտցնելուն ֆիզիկական անձանց կողմից իրականացվող ապրանքների Էլեկտրոնային առևտրում անուղղակի հարկերի գանձման մասով:
Բացի այդ, կառավարությունների ղեկավարները հաստատել են Եվրասիական ապահովագրական ընկերության ստեղծման հայտարարությունը: Ինչպես պարզաբանել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը, ընկերությունն ապահովագրական աջակցություն ցույց կտա փոխադարձ և արտաքին առևտրին, կխթանի ներդրումային համագործակցության զարգացմանը, կապահովի արտահանական փոխառություններ և փոխգործակցություն վարկային գործակալությունների և ապահովագրողների հետ: Պլաններում են սեփական արժեթղթերի թողարկումը և նախագծերի ֆինանսավորումը:
Կառավարությունների ղեկավարներն առանձին համաձայնեցրել են Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման ժամանակն ու վայրը. այն կկայանա հոկտեմբերին Հայաստանում։