Բավ է պառակտվել
29-05-2015 09:39

ԱՊՀ երկրների վարչապետները Ղազախստանում քննարկում են տնտեսական և ֆինանսական հարցեր

Ղազախստանում մեկնարկել է ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը, որի ընթացքում վարպաետները մասնավորապես, մտադիր են քննարկել ֆինանսական և տնտեսական ոլորտում մի շարք հարցերի լուծման ուղղությամբ համատեղ գործողությունների ծրագիրը: ԱՊՀ կառավարությունների ղեկավարների Խորհրդի օրակարգում, մասնավորապես, նաև ներառվել է ԱՊՀ անդամ պետությունների տարածքներում տրանսպորտային անվտանգության ապահովման ռազմավարությունը միջազգային փոխադրումների ընթացքում: Բացի այդ ենթադրվում է քննարկել 2015-2016 թթ.-ի համալիր միջոցառումները ԱՊՀ անդամ պետությունների նորարարական համագործակցության միջպետական ծրագրի իրականացման ուղղությամբ մինչև 2020 թվականը, ԱՊՀ անդամ պետությունների համագործակցության հիմնական ուղղությունները անտառային տնտեսություններում և անտառային արդյունաբերության ոլորտում մինչև 2025 թվականը: Նախատեսվում է նաև մինչև 2020 թվականը ԱՊՀ անդամ պետությունների միջտարածաշրջանային և սահմանամերձ համագործակցության կոնցեպցիայի և վերջինիս իրագործմանն ուղղված միջոցառումների ծրագրի ուսումնասիրությունը: Պլանավորվում է նաև նախապատրաստման միջպետական ծրագրի զարգացման կոնցեպցիայի , մասնագիտական վերապատրաստման և ինտելեկտուալ սեփականության ոլորտում վերաորակավորման, ինչպես նաև ԱՊՀ անդամ երկրների մանկավարժական ոլորտի աշխատողների վերաորակավորման համաձայնագրի ուսումնասիրություն: Վարչապետները, հավանաբար, կքննարկեն նաև վերահսկման միացյալ համակարգի և ԱՊՀ անդամ երկրների ՊՆ-րի ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակը մինչև 2020 թվականը, ԱՊՀ անդամ երկրների տարածք ներթափանցող քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց միասնական հաշվառման համակարգի մասին համաձայնագիրը: Ընդհանուր առմամ նախատեսվում է քննարկել 20 փաստաթուղթ: