Բավ է պառակտվել
30-09-2019 20:16

Իրանի նախագահը ժամանել է Հայաստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերքով Իրանի նախագահ Հասան Ռոհանին երկուշաբթի ժամանել է Հայաստան ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելու համար։

Ռոհանին ելույթ կունենա Երևանում անցկացվող ԵԱՏՄ գագաթնաժողովին, ներկայացնելու Իրանի մեծ ներուժը Եվրասիական տնտեսական միության հետ առևտրի ոլորտում։ Նախատեսվում են հանդիպումներ Հայաստանի վարչապետի և բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ։

Հանդիպումների ընթացքում կքննարկվեն Թեհրանի և Երևանի հարաբերություններին առնչվող կարևորագույն հարցերն, ինչպես նաև համաձայնագրերի և համատեղ ծրագրերի կենսագործումը։

Հոկտեմբերի 1-ին Երևանում կկայանա Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստը, որի շրջանակներում նախատեսված են քննարկումներ արտաքին առևտրի, ֆինանսական քաղաքականության, մաքսային, սակագների և տեխնիկական կարգավորումների, տնտեսության թվայնացման ոլորտներին վերաբերող 17 հարցի շուրջ։