Բավ է պառակտվել
14-09-2020 20:52

Աշխատելու նպատակով Ռուսաստան ժամանողներին կանխավճարային հարկ է սպասում

Ռուսաստանի ՆԳՆ-ն առաջարկել է Ռուսաստան աշխատելու նպատակով եկող օտարերկրացիների համար կանխավճարային հարկ սահմանել։ Այս մասին նշված է գերատեսչության պատրաստած միգրացիայի հարցերի մասին նոր դաշնային օրենքի նախագծի հայեցակարգում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն վկայակոչելով իր տրամադրության տակ գտնվող փաստաթղթի պատճենը։
Նախաձեռնության շրջանակներում նախատեսվում է, որ հարկ վճարելու համար կպահանջվի ձևակերպել էլեկտրոնային պատենտ։ Միգրանտներին աշխատանքի ընդունելու ցանկություն ունեցող գործատուները՝ ֆիզիկական, իրավաբանական անձիք և անհատ ձեռներեցները պետք է գրանցվեն անձնական կաբինետում (հնարավոր է՝ պետական և քաղաքային ծառայությունների միասնական պորտալում) և լրացնեն հատուկ ձևաթուղթ։
Գրանցումից հետո հարկավոր է համակարգում էլեկտրոնային ձևով լրացնել օտարեկրյա աշխատուժ ներգրավող գործատուների ընհանուր ռեեստրում գրանցվելու դիմումը (ՕԱՆԳԸՌ - РРПИРС):
Օրենքի նախագծում նաև առաջարկվում է արտացոլել օտարերկրացիներին վարձելու պայմաններն, օրինակ՝ աշխատավարձի չափը, որը կհամապատասխանի տարածաշրջանում տվյալ կարգի աշխատողների աշխատավարձի միջին մակարդակին, ռուսաստանյան օրենքների խախտման համար չվճարված տուգանքների բացակայությունը։
Հայեցակարգի համաձայն, ֆիքսված կանխավճարի տեսքով ֆիզիկական անձանց եկամտահարկի չվճարման դեպքում նախատեսվում է օտարերկրացիներին ծանուցում ուղարկել՝ 15 օրում հարկը վճարելու պահանջով։ Հրաժարվելու դեպքում իշխանությունները կարող են արգելել չվճարողին աշխատել Ռուսաստանում և վտարել նրան երկրից։
Դրանից բացի նախատեսվում է՝ կազմակերպել օտարերկրացիների համար ID քարտերի թողարկում՝ անհատական տվյալներով, Ռուսաստան մտնելուց առաջ վերցնել նրանց մատնահետքերը և ստեղծել օտարերկրացիներին հրավիրող անբարեխիղճ անձանց ռեեստր։
Ավելի վաղ Ռուսաստանի ՆԳՆ միգրացիայի հարցերով գլխավոր վարչության պետ Վալենտինա Կազակովան հայտնել էր, որ նոր դաշնային օրենքի հայեցակարգը, որով դյուրացվում է օտարերկրացիների ռուսական քաղաքացիություն ստանալու և աշխատանքի ընդունվելու ընթացակարգը, արդեն պատրաստ է և քննարկման փուլում է։ Նրա խոսքով՝ օրինագիծը կարող է հայտնվել 2021 թվականին։