Բավ է պառակտվել
23-08-2020 18:00

Խնդրում ենք հրապարակավ փոխանցել Հայաստանի դիրքորոշումը ԵՏՄ մյուս անդամներին և կարգավորել անելանելի իրավիճակը․ բաց նամակ

Հարգելի պարոն Վարչապետ

Նիկոլ Վովայի Փաշինյան,

Կարծում ենք, հաճախակի չէ, երբ մեկ այլ պետության քաղաքացիներ դիմում են Ձեզ օգնության համար: Բայց մեր հարցը յուրահատուկ է, և մենք՝ Ռուսաստանի երեք հարյուր հազար քաղաքացի, այսօր Ձեզ ենք դիմում աջակցության համար:

Հավատալով Եվրասիական միության սկզբունքներին, որի շրջանակներում ազատ տեղաշարժվում են մարդիկ, ապրանքները, կապիտալը, մենք եկանք Հայաստան և գնեցինք այնտեղ մաքսազերծված ավտոմեքենաներ՝ դրանք Ռուսաստանում օգտագործելու նպատակով։ Մեզանից ոմանք մեքենաներն իրենք մաքսազերծեցին, ոմանք էլ տեղի բնակիչներից գնեցին արդեն մաքսազերծվածները։

Մենք գնացինք այս քայլին, քանի որ մինչև 2020 թվականը Հայաստանում գործում էին ավելի ցածր մաքսային դրույքներ, քան ԵՏՄ մյուս երկրներում, մասնավորապես՝ մեր հայրենիքում: Այսինքն՝ մենք կարողացանք ավելի փոքր գումարով մեզ թույլ տալ գնել ավելի լավ օգտագործված մեքենաներ, որոնք հիմնականում բերվել էին Ճապոնիայից և Միացյալ Նահանգներից:

Մեզանում բազում բազմազավակ ընտանիքներ կան, կան հաշմանդամություն ունեցող մարդիկ, ովքեր պարզապես չէին կարողացել գտնել համապատասխան մինիվեններ Ռուսաստանի ավտոմեքենաների շուկայում: Նրանց դիմումները կարելի է տեսնել համացանցում՝ #свободуармавто հեշթեգով։

Անշուշտ, նախքան մեքենա գնելու նպատակով Հայաստան մեկնելը մեզանից շատերը հարցումներ էին ուղարկել Ռուսաստանի մաքսային և ճանապարհային ոստիկանություն, որտեղից էլ միաձայն պատասխանել էին․ ձեզ համար սահմանափակումներ չկան, եկեք հայկական համարանիշներով և հանգիստ շահագործեք մեքենաները Ռուսաստանում:

Մենք ճշգրիտ չգիտենք, թե ինչ տեղի ունեցավ 2020 թվականի հունիսին, բայց Ռուսաստանի ճանապարհային ոստիկանությունն իր ղեկավարության ցուցումով անսպասելիորեն սկսեց կանգնեցնել Հայաստանում գրանցված մեքենաներն ամենուրեք՝ Սիբիրից մինչև Սև ծով, Դաղստանից մինչև Մոսկվա: Հանկարծ պարզվեց, որ Հայաստանում գնված ավտոմեքենաները պետք է մաքսազերծվեն, այսինքն՝ վճարվի տարբերությունը,, որն, օրինակ՝ կես միլիոն արժողությամբ ավտոմեքենաների համար կազմում է մեկ միլիոն ռուբլի կամ ավելի: Եվ եթե դա չարվի, ապա մեքենան կտեղափոխվի հատուկ կայանատեղի և ժամանակի ընթացքում կվաճառվի աճուրդով:

Ինչո՞ւ ենք մենք դիմում ձեզ: Մենք արդեն Հայաստանի տնտեսությանը տրիլիոնավոր դոլարների եկամուտ ենք բերել, հարկեր ենք վճարում Հայաստանում և ուզում ենք վարել մեր մեքենաները, քանի որ մեզանից գրեթե ոչ մեկն, անշուշտ, ի վիճակի չի լինի մաքսազերծել մեքենաները ռուսական՝ մեքենայի արժեքը երկու-երեք անգամ գերազանցող սակագնով։

Հայաստանը գրանցել է ավտոմեքենաները մեր անուններով և հանգիստ բաց է թողել դրանք իր սահմաններից դուրս, այսինքն համարում է, որ մեր ունեցվածքն օրինականորեն է մեզ պատկանում: Մենք խնդրում ենք ձեզ հրապարակավ փոխանցել Հայաստանի դիրքորոշումը ԵՏՄ մյուս անդամներին և լուծել մեզ՝ հայաստանյան հարկատուներիս համար առաջացած անելանելի իրավիճակը:

Սպասում եմ ձեր պատասխանին: Հայերի մեծամասնությունը հավատում է ձեզ և ոգեշնչվում ձեզնով, և մենք էլ նմանապես ակնկալում ենք ձեր աջակցությունը:

Հայաստանյան գրանցմամբ ավտոմեքենաների ռուսաստանցի սեփականատերերի բազմազգ խմբակցություն։