Բավ է պառակտվել
20-11-2019 15:36

«Լուսավոր Հայաստան-ը» վերջնական որոշում չունի պետբյուջեի նախագծի քվեարկության հարցում


ԼՀԿ պատգամավոր Արկադի Խաչատրյանն ասում է, որ խմբակցությունը Հայաստան վերջնական որոշում չունի 2020-ի պետբյուջեի նախագծի քվեարկության հարցում: Նրանք ներկայացրել են 150-ից ավելի առաջարկ։ Իրենց ելույթներում մատնանշել են բյուջեի դրական և բացասական կողմերը:
«Բացասական առումով հիմնական շեշտադրումները ուղղված են նրան, որ պետք է միջոցներ ձեռնարկենք՝ բյուջեում ծախսային ծրագրեր նախատեսելու, արդյունաբերական, տեխնոլոգիական վերազինման համար. անհրաժեշտ են ծախսային ծրագրեր, որոնք կաջակցեն տնտեսության կառուցվածքային բարեփոխումներին, որի արդյունքում էլ կունենանք ՀՆԱ կառուցվածքի փոփոխություն՝ շեշտակի մեծացնելով արտահանելի հատվածը»,- նշել է պատգամավորը։
Իսկ Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արտյոմ Ծառուկյանն էլ ասում է,որ 2020 թվականի բյուջեն տնտեսական հեղափոխության հետ որևէ կապ չունի։ Իսկ
Իվետա Տոնոյանն էլ նշեց,որ արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերը գոյության և սեփական տեսակետներն արտահայտելու իրավունք ունեն, սակայն ԲՀԿ-ն սեփական օրակարգն ունի և առաջնորդվում է բացառապես այդ օրակարգով։
Իսկ ինչու է ԲՀԿ –ն դեմ քվերարկել ենթամշակույթի վերաբերյալ օրինագծին՝ Իվետա Տոնոյանը նշեց, որ օրենքին դեմ քվեարկելն իրենց կողմից ամենևին չի վերաբերում անձերին կամ «օրենքով գողերին»:
Տոնոյանը նշեց, որ ցանկացած հանցանք պետք է պատժելի լինի, սակայն այս դեպքում երբ օրենքը ծայրից ծայր խոցելի է, բազմաթիվ լուրջ խնդիրներ կան:
«Օրինակ` ինչ է նշանակում քրեական աշխարհում կարգավիճակի չափելիություն, դա վկայականով տրվող գործընթա՞ց է: Մենք լուրջ մտահոգություններ ունենք, այդ իսկ պատճառով դեմ ենք քվեարկել»,- ասաց պատգամավորը։