Բավ է պառակտվել
06-12-2018 15:45

Պուտինը ԵԱՏՄ նախագահության էստաֆետը փոխանցել է Հայաստանին և հաջողություն մաղթել “հայ բարեկամներին”

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի օրը Սանկտ Պետերբուրգում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ Հայաստանին հաջողություն է մաղթել ԵԱՏՄ-ի նախագահության ընթացքում:

Սանկտ Պետերբուրգում կայացել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը Պուտինի նախագահությամբ: Հանդիպումը տեղի է ունեցել նեղ կազմով:
Նիստի ընթացքում հանդիպման մասնակիցներն ամփոփել են Ռուսաստանի մեկամյա նախագահության օրոք Միության աշխատանքի արդյունքները, որոշել եվրասիական ինտեգրման հետագա խորացման հիմնական ուղղություններն, այդ թվում՝ առևւտրի, էներգետիկայի, թվային տնտեսության ոլորտներում, քննարկել կազմակերպության գործունեության ընթացիկ և կազմակերպական հարցեր:
“Հաջորդ տարի Հայասատնը ստանձնում է ԵԱՏՄ նախագահությունը։ Ցանկանում եմ հաջողություն մաղթել մեր հայ բարեկամներին”,-ասել է Պուտինը։
Նա նաև նշել է, որ հանդիպմանը ներկայացնելու համար նախապատրաստվել են նավթի, նավթամթերքի և գազի ընդհանուր շուկաների ստեղծման մասին կարևոր որոշումների նախագծերը։
“Փորձագետների գնահատմամբ այդ ծրագրերի իրականացման շնորհիվ մինչև ինն միլիարդ դոլարով կավելանա մեր երկրների ՀՆԱ-ն”,-ասել է Պուտինը։
Փաշինյանն, իր հերթին հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է ընդունել էստաֆետը ԵԱՏՄ-ում։