ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է ՌԴ-ի և Աբխազիայի միջև դաշնակցության և ռազմավարական գործկցության մասին համաձայնագրի վավերացման մասին օրենքը: Ըստ համաձայնագրի, Ռուսաստանի և Աբխազիայի միջև միջպետական հարաբերությունների հիմք է հաստատվում սոցիալական, տնտեսական և հումանիտար ոլորտներում, ինչպես նաև պաշտպանության և անվտանգության հարցերում: Տվյալ համաձայնագիրը կնքվել է Ռուսաստանի և Աբխազիայի նախագահների միջև Սոչիում՝ 2014 թվականի նոյեմբերի 24-ին:
Բավ է պառակտվել