Բավ է պառակտվել
27-12-2018 21:05

Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունն աճում է․ Պուտին

Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունն աճում է, հարկավոր է պահպանել այդ դինամիկան, ինչպես նաև երկու երկրների համագործակցությունն այլ ուղղություններով։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում։

“Մեր հարաբերությունները բնութագրելու անհրաժեշտություն չկա․ դրանք բավականին մեծ բովանդակությամբ լի իսկապես դաշնակցային հարաբերություններ են”,- ասել է Ռուսաստանի ղեկավարը։ Նա, մասնավորապես, նշել է, որ Ռուսաստանը պահպանում է առաջին տեղն օտարերկրյա երկրների հետ Հայաստանի արտաքին տնտեսական համագործակցության ոլորտում, երկկողմ ապրանքաշրջանառությունը 2017 թվականին աճել է գրեթե 30 տոկոսով։ “Այս տարվա տաս ամիսների ընթացքում այն աճել է ևս 17,5 տոկոսով։ Դինամիկան լավն է, հարկավոր է այն պահպանել”,- ասել է ՌԴ նախագահը։ Նրա խոսքերով, Մոսկվան պատրաստ է անել իրենից կախված ամեն ինչ Երևանի հետ հարաբերությունների այդ մակարդակը պահպանելու համար, ընդ որում՝ ոչ միայն տնտեսական ոլորտում, այլև այլ ուղղություններով, մասնավորապես՝ անվտանգության ապահովման ոլորտում։

“Ընդհանուր առմամբ, մենք ունենք շատ հարուստ, հագեցած օրակարգ”, - եզրափակել է Պուտինը։

Նա նշել է, որ սա Հայաստանի ղեկավարի առաջին այցն է դեկտեմբերի 9-ին Հայաստանում կայացած խորհդարանական ընտրություններում վերջինիս դաշինքի համոզիչ հաղթանակից հետո։ “Ցանկանում եմ մաղթել Ձեզ հաջողություն, բոլոր այն ծրագրերի իրականացում, որոնք Դուք դրել եք Ձեր և Ձեր թիմի առջև ի բարօրություն Հայաստանի և հայ ժողովրդի”,- ասել է Պուտինը Փաշինյանին։