Բավ է պառակտվել
07-04-2021 12:01

Հայաստանի «Հրազդան -5» ՋԷԿ-ի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է

Նախնական հաշվարկով նորոգման աշխատանքները կարժենան շուրջ 16 մլն. Եվրո, որը չի փոխհատուցվել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից առաջարկված սակագներով:

«Հրազդան-5» կայանի շահագործումը ժամանակավորապես դադարեցված է գազատուրբինային տեղակայանքի կապիտալ նորոգման անհրաժեշտության պատճառով,հայտնել են Sputnik Արմենիային հայտնեցին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից։

«Հրազդան-5» կայանի արդիականացման նախագծով նախատեսված էր, որ կայանում արտադրված էլեկտրական էներգիայի հիմնական մասը (467 ՄՎտ) պետք է արտահանվեր Իրան: Արտահանումը պետք է իրականացվեր Իրան-Հայաստան կառուցվող բարձր լարման օդային գծով, որի շինարարությունն առ այսօր ավարտված չէ:

Արդյունքում, «Հրազդան-5» կայանը աշխատել էիր հզորությունների մոտ 30%-ի չափով, ինչը բերել է նշված գործունեության վնասաբերության և շուրջ 100 մլն. ԱՄՆ դոլարի վարկի ձևավորման։ Անհրաժեշտ է նաև լրացուցիչ 16 մլն եվրո կայանի գազատուրբինի կապիտալ նորոգման համար։
Նշենք, որ Հայաստանում ներկայումս գործում է 3 ջերմաէլեկտրակայան․ Հրազդանի ՋէԿ-ը և երկու ժամանակակից կայան՝ Երևանի ՋէԿ-ը (պետական, ճապոնական և հարավկորեական սարքավորումներով) և «Հրազդան-5»-ը, որը կառուցել է ռուսական «Գազպրոմ»-ը։ Վերջին երկուսը Հայաստանի համար բարտեր են իրականացնում Իրանի հետ. Ստանում են գազ և հետ ուղարկում արտադրված էլեկտրաէներգիայի մի մասը: Նոր էլեկտրակայանը նույնպես ցանկանում է աշխատել այս սխեմայի համաձայն: