Բավ է պառակտվել
04-03-2022 20:48

Թույլատրվել է լոլիկի ներմուծումը Ռուսաստան Հայաստանից, Ադրբեջանից և Թուրքիայից

2022 թվականի մարտի 5-ից Ռոսսելխոզնադզորը վերացնում է մի շարք երկրներից, այդ թվում՝ Հայաստանից բանջարեղենի ներկրման նկատմամբ նախկինում սահմանված սահմանափակումները։

Ինչպես հաղորդվում է գերատեսչության կայքում, վերականգնվում է ինը երկրից՝ ամբողջ տարածքից, Ռուսաստան բուսական արտադրանքի ներմուծումն առանց արտադրող ձեռնարկությունների սահմանափակումները հաշվի առնելու։ Այսպես, թույլատրվում է ներմուծել լոլիկ Հայաստանից և Ադրբեջանից; լոլիկ, պղպեղ, ցուկինի և սմբուկ՝ Թուրքիայից, լոլիկ և պղպեղ Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Թուրքմենստանից և Ուզբեկստանից, կարտոֆիլ Եգիպտոսից։

Որոշումն ընդունվել է, մասնավորապես, հիմք ընդունելով Ռուսաստանի Դաշնության և ԵԱՏՄ անդամ երկրների բուսասանիտարական պահանջների խախտումները կանխելուն ուղղված միջոցառումների արդյունքները։