Բավ է պառակտվել
15-12-2021 19:34

Ադրբեջանի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսության զարգացումը կնպաստի տարածաշրջանում տրանսպորտային զարկերակների ապաշրջափակմանը. Զախարովա

Ադրբեջանի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսության զարգացումը՝ ցանկացած ձևաչափով, կնպաստի փոխադարձ առևտրի ակտիվացմանը և տարածաշրջանում տրանսպորտային զարկերակների ապաշրջափակմանը։ Այս մասին ասել է ՌԴ ԱԴՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով չորեքշաբթի ճեպազրույցի ընթացքում Ադրբեջանին ԵԱՏՄ-ում դիտորդ երկրի կարգավիճակ շնորհելու Նազարբաևի առաջարկը։

2021 թվականի դեկտեմբերի 10-ին Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի պատվավոր նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում ասել է, որ հնարավոր է համարում բանակցություններ վարել Ադրբեջանի հետ, որպեսզի նա դառնա ԵԱՏՄ-ում դիտորդ երկիր։ .

«Եվրասիական տնտեսական միությունը բաց է այն պետությունների համար, որոնք կիսում են նրա սկզբունքները, նպատակները և շահագրգռված են ավելի սերտ ինտեգրմամբ և համագործակցությամբ։ Առաջին հերթին նկատի ունենք ԱՊՀ երկրներին, որոնք ավելի սերտ համագործակցություն են պահպանում ԵԱՏՄ անդամ-պետությունների հետ»,- ասել է Զախարովան։

Նա ընդգծել է, որ ԵԱՏՄ-ն զարգանում է արագ տեմպերով՝ անընդհատ կատարելագործում է տնտեսական փոխգործակցության գործիքները՝ հաշվի առնելով համաշխարհային լավագույն փորձն, ակտիվորեն արդիականացնում է տրանսպորտային ենթակառուցվածքը։

«Ադրբեջանի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսության զարգացումը՝ ցանկացած ձևաչափով, կնպաստի փոխադարձ առևտրի ակտիվացմանը և տարածաշրջանում տրանսպորտային զարկերակների ապաշրջափակմանը, խոշոր ենթակառուցվածքային տարածաշրջանային նախագծերի իրականացմանը, և ոչ միայն տարածաշրջանային»,- ասել է նա։

Դրա հետ մեկտեղ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը շեշտել է, որ կարևոր և անհրաժեշտ է հաշվի առնել, որ փոխգործակցության մակարդակի բարձրացման մասին որոշումը կայացվում է ԵԱՏՄ բոլոր անդամ-պետությունների և շահագրգիռ կողմի համաձայնությամբ՝ նման քայլի հնարավոր տնտեսական հետևանքների համակողմանի փորձագիտական ուսումնասիրության արդյունքների հիման վրա։

Եվրասիական տնտեսական միությունը տնտեսական ինտեգրման միջազգային կազմակերպություն է, որի կազմում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը, Մոլդովան, Ուզբեկստանը և Կուբան ունեն դիտորդ երկրների կարգավիճակ։ ԵԲՏԽ-ն ԵԱՏՄ-ի բարձրագույն վերազգային ​​մարմինն է, իսկ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը մշտական ​​գործող վերազգային ​​կարգավորող մարմին է։ ԵԲՏԽ նիստերին մասնակցում են ԵԱՏՄ-ի անդամ երկրների ղեկավարները։.