ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է,որ եթե Ռուսաստանի դեմ սահմանվեն պատժամիջոցներ՝ կապված էներգետիկայի հետ, և լինեն հետագա սահմանափակումներ ֆինանսական ոլորտի համար, Ռուսաստանը ստիպված կլինի պատասխանել անհամաչափ: Vedomosti-ին տված հարցազրույցում կառավարության ղեկավարը կրկին հստակեցրել է, որ խոսքն արևմտյան ավիաընկերությունների օդանավերի թռիչքների համար Ռուսաստանի երկնքի փակման մասին է: «Եթե արևմտյան փոխադրողները թռչեն մեր օդային տարածքից դուրս, դա կարող է հանգեցնել շատ ավիաընկերությունների սնանկության»,- ասել է վարչապետը: Խոսելով Ռուսաստանի կողմից արդեն ներմուծված՝ բազմաթիվ մթերքների ներկրման արգելքի պատասխան պատժամիջոցների մասին՝ Մեդվեդևը հարցադրում է անում, թե ինչու տաք շրջաններով հարուստ վիթխարի երկրում պետք է ողջ ժամանակ արտասահմանյան մրգեր ուտեն: Նա օրինակ է բերել Լեհաստանը, որին հաջողվել է բավականին արդյունավետ այգեգործություն ստեղծել: Հարցազրույցում վարչապետը մեկնաբանել է ՄԻԵԴ-ից Ռուսաստանի հնարավոր ելքի և երկրի Սահմանադրությունից միջազգային համաձայնագրերի գերակայության հանման մասին: Նրա խոսքով՝ միջազգային իրավունքի համակարգը ներկայում բավականին դժվար ժամանակներ է ապրում:
Բավ է պառակտվել